Էդգար Մանաս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանաս (այլ կիրառումներ)
Էդգար Մանաս (ապրիլի 12, 1875, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 9, 1964, Ստամբուլ, Թուրքիա), հայազգի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ։
Էդգար Մանաս | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | արմտ. հայ.՝ Էտկար Մանաս |
Ծնվել է | ապրիլի 12, 1875 Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 9, 1964 (88 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Կենսագրություն Խմբագրել
Էդգար Մանասը ծնվել է Կոստանդնուպոլսում Օսմանյան Կայսրության Պետական պարտքի կառավարչության թարգմանիչ Ալեքսանդր Մանասի ընտանիքում։ 13 տարեկան հասակում հաճախել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարան[1]։ Վենետիկում երաժշտության դասեր է առել պրոֆեսոր Տրիվելինիից։ 1894 թվականին դպրոցն ավարտելով՝ վերադարձել է Կոստանդնուպոլիս։ Երաժշտական կրթություն ստանալու նպատակով կրկին մեկնել է Իտալիա, հաստատվել Պադովայում, աշխատել կոմպոզիտոր Լուիջի Բոտացոյի հետ։
1905 թվականից Կ. Պոլսում ղեկավարել է «Գաղիա» երգչախումբը, հանդես եկել համերգներով՝ արժանանալով ֆրանսիական կառավարության «Ակադեմիայի պսակավոր» տիտղոսին։ Եղել է նաև «Քնար», «Արվեստասեր» միությունների երգչախմբերի, նվագախմբերի ղեկավարը։ 1923 թվականից դասավանդել է Կ. Պոլսի կոնսերվատորիայում (սաներից են Ա. Պարթևյանը, Գ. Ղազարոսյանը)։ Գրել է լարային կվարտետ, «Սիմֆոնիկ ալեգրո», «Արևելյան ռապսոդիա», բազմաձայն պատարագ և այլն։ 1927 թվականին Փարիզում հրատարակվել է Մանասի «Իշխանաց կղզիներ» դաշնամուրային սյուիտների ժողովածուն[2]։
Ստեղծագործություններ Խմբագրել
Հոգևոր ստեղծագործություններ
- Խորհուրդ խորին, Հրեշտակային, Ի բարութեանց, Յայս յարկ, Ամէն. եւ ընդ հոգւոյդ քում, Օրհնեցից զՏէր (1912)
- Հինգ հոգևոր երգ - Նշանաւ, Ի յամուլ երկրէ, Մայր լուսոյն, Տէր թագաւորեաց, Ով երանելիդ
- Երգեցողութիւն Ս. Պատարագի (1962)
Աշխարհիկ-խմբերգական
- Աղբիւրին առջև
- Աշնանային
- Որսկան աղբէր, Գութանի երգը
- Իմ մահը
- Լոյսդ տեսայ
- Ծաղիկ մ՚է սիրտն
- Հինգ խմբերգ - Վարդերգ, Գարուններ, Գարնան անձրև, Կեանքը, Բաղձանք
Դաշնամուրային
- Անցեալին
- Դարդըս լացէք
- Երեք երգեր - Հրաւէր, Գիշերային, Գարնանային
- Ըղձանք
- Հին մեղեդին, Երգ
- Սիրերգ
- Հծծիւններ
- Պեպո