Հայ-Q
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայ-Q, հայկական ինտելեկտուալ շոու, որը բաղկացած է 3 փուլից։ Այս ինտելեկտուալ շոուն նման է Միլիոնատեր տաք նստատեղ խաղին։ Եթեր է հեռարձակվել 2014 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ։
Հայ-Q | |
---|---|
![]() | |
Ժանր | Ինտելեկտուալ շոու |
Ներկայացնող | Արման Աբովյան |
Լեզու(ներ) | Հայերեն |
Սեզոնների քանակ | 4 |
Ստեղծում | |
Տևողություն | 30 րոպե |
Հեռարձակում | |
Ալիք | Հ1 |
Սկզբնական եթեր | 2013 – 2014 |
Կարգավիճակ | արդի |
Տարեգրություն | |
Կապված ցուցադրումներ | Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր Բարտեր |
Պաշտոնական կայք |

Կանոններ
խմբագրելԽաղին մասնակցում են 3 թիմ, որոնցում կան 3-ական խաղացողներ։ Խաղը սկսվում է նախընտրական հարցով, որով որոշվում է, թե ով է սկսելու առաջին փուլը։ Նախընտրական հարցը ձևավորվում է ըստ պատասխանի մոտ լինելու։ Առաջին փուլում կա 9 թեմա և թեմաներից մեկը ընտրելուց հետո հերթականությամբ թիմերից մեկի ներկացուցիչներից մեկը 40 վայրկյանի ընթացքում պետք է պատասխանի հնարավորինս շատ հարցերի։ Մեկ ճիշտ պատասխանն արժե 50 Հայ-Q։ Փուլը սկսվում է, ըստ նախընտրական հարցերի լավագույն արդյունքների։ Առաջին փուլում եթե կա մի-փոքր ժամանակ և հարց է տալիս հաղորդավարը, որի ընթացքում ժամանակը վեջանում է, որոշ դեպքերում (եթե իհարկե հաղորդավարը թույլ է տալիս) կարելի հնչեցրած հարցի վերջին բառից հետո գուշակել և պատասխանել։ Երկրորդ փուլում հնչում է 10 հարց, յուրաքանչյուր հարցի համար տրվում է 20 վայրկյան, կարմիր կոճակին ամենաշուտը սեղմողի թիմի ներկայացուցիչը պետք է պատասխանի հարցին, ճիշտ պատասխանի դեպքում տրվում է 100 Հայ-Q, իսկ սխալ պատասխանի դեպքում զրկվում է հաջորդ հարցին պատասխանելու իրավունքից։ Երրորդ փուլում կա 3 հարց, և յուրաքանչյուր հարցի ժամանակն ազդարարելուն պես միավորները սկսում են նվազել 500-ից, պատասխանելու իրավունք կստանա այն թիմը, որը ամենից արագ կսեղմի կարմիր կոճակը, ճիշտ պատասխանի դեպքում թիմի հաշվին կավելանա այնքան միավոր, որքան մնացել է այդ պահին, սխալ պատասխանի դեպքում թիմի հաշվից կնվազի այնքան միավոր, որքան մնացել է այդ պահին։ Հարցին պատասխանելու համար տրված է 50 վայրկյան։ Ինչպես և երկրորդ փուլում, երրորդ փուլում էլ, թիմերից ոչ-մեկի մինչև ժամանակի ավարտը չպատասխանելու դեպքում, ճիշտը պատասխանում է հաղորդավարը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքը Արխիվացված 2014-12-04 Wayback Machine
- Ֆեյսբուքի էջը