Հայ-չինական հարաբերություններ

Հայ-չինական հարաբերություններ (չինարեն՝ 中國-亞美尼亞關係), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև։

Հայ-չինական հարաբերություններ
Հայաստան և Չինաստան

Հայաստան

Չինաստան
Հայ-չինական բարեկամության դպրոց Երևանում

Հայ-չինական հարաբերությունների մասին առաջին հիշատակումները եղել են 5-րդ դարում՝ Մովսես Խորենացու և 6–րդ դարում՝ Անանիա Շիրակացու աշխատություններում։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 27-ին։

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 6-ին՝ համապատասխան իրավական ակտով[1]։

1992 թվականից Երևանում գործում է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանություն, իսկ 1996 թվականի օգոստոսի 10-ից Հայաստանի դեսպանություն է գործում նաև Պեկինում։

Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցեր են կատարել դեպի Չինաստան համապատասխանաբար 1996 և 2004 թվականներին։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պեկինում եղել է 2010 թվականին՝ «Շանհայ Էքսպո 2010»-ի բացման արարողության ժամանակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Չինաստան - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am.