Հայրենիքի պաշտպանի օր (ռուս.՝ День защитника Отечества), Ռուսաստանում, Բելառուսում, Կիրգիզստանում, Տաջիկստանում և ԱՊՀ մի շարք երկրներում նշվող տոն, որն իրենից ներկայախորհրդանշում է Խորհրդային բանակի օր։ Տոնվում է փետրվարի 23-ին, բացառությամբ Ղազախստանի, որտեղ տոնվում է մայիսի 7-ին[1]։

Հայրենիքի պաշտպանի օր
День защитника Отечества

Տեսակպետական տոն և Ռուսաստանի տոներ
ԱմսաթիվՓետրվարի 23
Տոնվում էՌուսաստան, ԱՊՀ երկրներ
Կապված1918 թվականին Կարմիր բանակի առաջին մարտեր գերմանական ուժերի դեմ

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ տոնվել է 1919 թվականին՝ նշելու 1918 թվականին Ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակի մուտքը Պետրոգրադ և Մոսկվա (փետրվարի 17-ին)[2]։ 1919 թվականի հունվարին որոշվել է տոնը միավորել Կարմիր բանակի ստեղծման տոնի հետ (1918, փետրվարի 18)[2]։ 1919 թվականի փետրվարի 17-ը երկուշաբթի օր էր, ուստի որոշվել է տոնը տեղափոխել առաջիկա կիրակի՝ փետրվարի 23[2]։ Ի սկզբանե եղել է «Կարմիր բանակի» տոն (ռուս.՝ День Красной Армии)[2]: 1923 թվականին այն պաշտոնապես կոչվել է Կարմիր բանակի և ռազմածովայի ուժերի օր[2]։

1949 թվականին տոնն անվանափոխվել է և դարձել Խորհրդային բանակի և ռազմածովային ուժերի տոն (ռուս.՝ День Советской Армии и Военно-Морского флота)[2]:

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո այն վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր և 2002 թվականից ընդունվեց որպես պետական տոն[3]։

Տոնակատարություններ խմբագրել

Ռուսաստան խմբագրել

Տոնը նշվում է շքերթներով ու երթերով։ Կանայք տղամարդկանց համար նվերներ են պատրաստում։ Կիրառվում է նաև «Տղամարդկանց օր» արտահայտությունը։

Հայաստան խմբագրել

Հայաստանում փետրվարի 23-ը նշվում է «Հաղթանակ» զբոսայգի այցելությամբ, Հայրենական պատերազմում զոհվածների՝ «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով[4]։ Հայաստանում ազգային բանակի օրը նշվում է հունվարի 28-ին[5][6]։

Ղազախստան խմբագրել

Ղազախստանում պաշտպանի օրը նշվում է մայիսի 7-ին։

Տաջիկստան խմբագրել

Տաջիկստանում տոնը կոչվում է «Տաջիկստանի ազգային բանակի օր» (տաջ.՝ Рӯзи Артиши Миллӣ Тоҷик)։ Տոնակատարությանը միանում են նաև Տաջիկստանի օդային ուժերը[7]։

Ուկրաինա խմբագրել

Ուկրաինայում հայրենիքի պաշտպանի օրը (ուկրաիներեն՝ День захисника Вітчизни/Den' zakhysnyka Vitchyzny) որպես պետական տոն երբեք չի նշվել[8]։ 1999 թվականին Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման փետրվարի 23-ն ընդունել է որպես հայրենիքի պաշտպանի օր[8][9]։ Նախագահ Պետրո Պորոշենկոն պետական տոների ցանկից այն հանել է[10]։ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի հրամանագրով Պորոշենկոն այս տոնը դարձրեց Ուկրաինայի պաշտպանի օր[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. День защитника Отечества
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Таємниця 23 лютого. Українцям є що святкувати "'Mystery of February 23. Ukrainians have something to celebrate", Ukrayinska Pravda (23 February 2013)
  3. Russian Nationalism and the National Reassertion of Russia by Marlène Laruelle, Taylor & Francis, 2009, ISBN 0415484464 (page 245)
  4. Հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանին
  5. «Փետրվարի 23-ը հայրենիքի պաշտպանի օրն է». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  6. Նշվեց հայրենիքի պաշտպանի օրը
  7. John Pike. «Tajikistan- Air Force». globalsecurity.org.
  8. 8,0 8,1 Uncertain Defenders of the Motherland Day Արխիվացված 2017-08-31 Wayback Machine, Kyiv Weekly (27 February 2012)
  9. Law regarding Defender of the Fatherland Day Արխիվացված 2009-02-25 Wayback Machine Legislation of Ukraine
  10. Poroshenko: Ukraine will never celebrate February 23 Արխիվացված 2014-08-25 Wayback Machine, TVi (24 August 2014)
    English-language translation of Poroshenko's Independence Day remarks in Kyiv, Kyiv Post (24 August 2014)
  11. Ukraine's Defenders Day to be observed on October 14, February 23 celebration canceled, Interfax-Ukraine (14 October 2014)
  12. President proclaimed October 14 the Day of Defender of Ukraine, president.gov.ua (14 October 2014)