Հայրաքս Հիլլի թանգարան
Հայրաքս Հիլլի թանգարան (անգլ.՝ Hyrax Hill Prehistoric Site and Museum), ստացել է պետական հուշարձանի կարգավիճակ 1945 թվականին, իսկ այցելությունների համար բացվել է 1965 թվականին։ Դրա պատմությունը սկսվել է 1920-ական թվականներին, Ա. Սելֆեի արշավախմբի կողմից կատարված շոկային հայտնագործություններով և 1938 թվականին դրանց հաջորդող Մերի Լիկի կատարած հնեաբանական պեղումներով։ Պեղումները շատ արդյունավետ էին, մի շարք մասունքներ են հայտնաբերվել։ Քենիայի թանգարանի խորհուրդի օգնությամբ, Հարավային Աֆրիկայում բրիտանական ինստիտուտի խորհրդակցությունների և Քենիայի ազգային թանգարանի աջակցությամբ մասունքները տեղափոխվել են հասարակության համար հասանելի վայր։ Հայրաքս Հիլլի ժայռի հիմնական կարևորությունն այն է, որ ցույց է տալիս շրջափակման մի քանի տարբերափուլ, չնայած Մերի Լիկի կատարած հնէաբանական երկարատև հետազոտությունները նույնպես նշանակություն ունեն։
Հայրաքս Հիլլի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Քենիա[1] |
Տեղագրություն | Նակուրու և Նակուրու շրջան[1] |
Վայր | Նակուրու[1] |
Հիմնադրվել է | 1945 |
Այցելուներ | 2011 մարդ |
Կայք | museums.or.ke |
Պատմություն
խմբագրել1937 թվականին Մերի Լիկին սկսել է պեղումներ կատարել առաջին կետում, որտեղ հայտնաբերել է բնակվածություն նշաններ, Երկաթի դարի հետ կապված կոշտ քարե կառույցներ և դամբարաններ։ Ավելի ուշ Ջոն Սատտոնը հայտնագործությունները վերագրել է Ուշ Երկաթե դարին։ Շարունակական պեղումները հանգեցրել են նրան, որ սկսել են իրեր գտնվել ավելի խորը բնակեցված շերտում, որոնք վերաբերվում էին Քարի դարին, նշանակալի դամբարաները պահվում են ներկայիս թանգարանում որպես «նեոլիթյան եղբայրական գերեզման»։
1938 թվականին Մերի Լիկին[2] սկսում է պեղումներ կատարել երկրորդ կետում, սխալմամբ համեմատելով Սիրիկի բնակեցվածության մակարդակը առաջին կետում գտնված հին նյութերի և Նակուրուի դամբարանների հետ։ 1943 թվականին հնէաբանական հայտնագործությունների ծավալները գնահատվել են որպես կարևոր պատմական ռեսուրս, և 1945 թվականի նոյեմբերի 26-ին ամբողջը միասին անվանվել է ազգային հուշարձան, որոնց թվում էին նաև այն մասերը, որոնք այդ ժամանակ դեռ չէին պեղվել։
1965 թվականին Ռոն Քլարկը հետազոտությունները շարունակում է երկրորդ կետում և առաջին կետի դամբարանների հարավում։ Դրանց արդյունքներով ստեղծվում է փոքր թանգարան, որը կառուցվել է տան մեջ, որը նախկինում պատկանում էր տիկին Սելֆին։ 1973-1974 թվականներին դոկտոր Օնյանհո Աբունեն առաջին կետի շրջակայքում հայտնաբերել է շատ առարկաներ, որոնք պատկանում էին Երկաթե դարին։ Նրա հայտնագործությունների թվում են գերեզմանաբլուրները` Երկաթե դարի աճյունասափորներով։ 1986 թվականին դոկտոր Ջոն Սատտոնը վերադառնում է առաջին կետ, որտեղ էլ հայտնաբերում է Սիրիկվայի տունը, ինչից էլ ենթադրում է, որ կետերը պատմականորեն կապ չունեն, և դրանց ավելի ճշգրիտ թվագրում է դրանց երկրորդ հազարամյակի կեսերին։
Թանգարանը հիմա
խմբագրելՀայրաքս Հիլլը տարածաշրջանային թանգարան է, որը գտնվում է Քենիայի ազգային թանգարանի խնամակալության տակ։ Թանգարանի տնօրենը դոկտոր Այդլ Ֆարան է, և բացի նրանից թանգարանում աշխատում են 12 աշխատակիցներ և հսկիչներ։
Թանգարանի նախնական կառուցման վայրը բնակելի տուն էր։ Այն կառուցվել է 1900-1910 թվականներին և վերածվել է թանգարանի տիրուհու մահից հետ։ Այն հատակագծում սովորական ուղղանկյուն կառույց է, որի հարավային ճակատի եկայնությամբ կա ծածկապատշգամբ, հարավային ճակատ կարելի է գնալ հինգմետրանոց սանդոուղքով։ Տանը կա երեք սենյակ` մեծ (կենտրոնական) և երկու ավելի փոքր (արևելյան և արևմտյան) սենյակներ։ Կենտրոնական սենյակում պահվում է պեղումների քարտեզի մոդելը և հնէաբանական ցուցանմուշներ, արևելյան սենյակում` ազգագրական, արևմտյան սենյակում` պատմական ցուցանմուշներ։ Տան հետևում կառուցվել է ևս երկու սենյակ, որոնք ծառայում են որպես պահակի և բյուրոյի առանձնասենյակ։
Ցուցադրելի հավաքածուն ներառում է արվեստի 400 առարկաներ և օբյեկտներ, այդ թվում նաև` տարբեր դիմակներ, փայտե արձաններ, ավանդական երաժշտական գործիքներ, որսորդական պատկանելիքներ, առօրյա գործառության բամբուկե, մետաղե և կավե իրեր։ Ցուցադրության որոշ մասը ժամանակավոր և կանոնավոր վերանորոգվում են։ Հայրաքս Հիլլի ճարտարապետական հայտնագործությունները 200-ից մինչև 5000 տարեկան են և որոշիչ նշանակություն ունեցան Քենիայի ճարտարապետության զարգացման վրա այն բանից հետո, երբ վերջին տասնամյակների ընթացքում իրազննաբար ցուցադրությունների միջոցով որսորդությունից և հավաքչությունից անցել են սննդի ինքնուրույն արտադրության։
Հայրաքս Հիլլ ժայռը մեծ չէ, բայց ունի 500 մետր երկարությամբ լավայի զանգված և իրեն շրջապատող դաշտավայրից 50 մետր բարձրության վրա է գտնվում։ Նրա անունը տվել են դամանները (անգլ.՝ hyrax hill` բառացի նշանակում է «դամանների ժայռը»)` բնակեցվող խորշերումա ու ծերպերում քարերի առատության պատճառով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Mary Leakey – Biography». talkorigins.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Leakey M.D. (1984): Disclosing the past. New York: Doubleday. (Mary Leakey’s autobiography)
- Morell V. (1995): Ancestral passions: the Leakey family and the quest for humankind’s beginnings. New York: Simon & Schuster
- Mary Bowman-Kruhm (2005):The Leakeys: A Biography :Greenwood Publishers
- Kenya Government(13 April 19952):The Kenya Gazette:Government Printers,Vol.XCVII-No 18
- Bernard Wood(2011):Wiley-Blackwell Encyclopedia of Human Evolution:Wiley-Blackwell; 1 edition