Հայրապետ Վելիջանյան

Միջերկրածովյան տարածաշրջանի վաճառական

Հայրապետ Վելիջանյան կամ Հայրապետ դի Մարտին (անգլ.՝ Hyrapiet di Martin, Arapiet di Martin, Arapiet di Manghi, Arabiet di Manghi [1][2][3], 1650, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1760, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), վենետիկահայ վաճառական, Միջերկրածովյան տարածաշրջանի վաճառական, բարերար, Գերաք Միրմանների հայ կաթոլիկ ընտանիքի առևտրական ընկերության կազմակերպիչ[4][5]։

Հայրապետ դի Մարտին
Հայրապետ Վելիջանյան
Ծնվել է1650-ական
ԾննդավայրՎենետիկ
Մահացել է1750-ական
Մահվան վայրՎենետիկ
ՔաղաքացիությունՎենետիկի քաղաքացի
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունվաճառական
Գործունեությունվաճառական
Ծնողներհայր՝ խոջա Մարտիրոս, եղբայր՝ Ջակոմո

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Խոջա Վելիջանյանների տոհմը 17֊րդ դարում Ջուղայի ամենահայտնի առևտրական տոհմերից մեկն է եղել։ «Վելիջանը գաղթել է Հայաստանից, դառնալով Խոջա Վելիջանյանների ազգատոհմի նահապետը։ Նրանից ծնվել է խոջա Պետրոս և խոջա Մարտիրոսը, ովքեր օժտված են եղել թե՛ ունեցվածքի մեծությամբ և թե՛ հոգու ջերմեռանդությամբ[5][6]։ Հայրապետ Վելիջանյանի գերդաստանից են եղել նաև խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը, խոջա Ոսկան Վելիջանյանը, խոջա Պողոս Վելիջանյանը, խոջա Պետրոս Վելիջանյանը, Մինաս Վելիջանյանը։

Ընտանիք խմբագրել

Հայրապետ Վելիջանյանը կամ Հայրապետ դի Մարտինը արմատները սերում են Նոր Ջուղայից՝ Վենետիկ տեղափոխված Վելիջանյանների տոհմից, ծնվել է Վենետիկում, հայրը՝ խոջա Մարտիրոսը և եղբայրը՝ Ջակոմոն, նույնպես վաճառական են եղել[5]։ Հոր տապանաքարը մինչև առ այսօր պահպանվում է Վենետիկի Սան Մոիսեյ եկեղեցու ներսում, որի վրա կա վկայող արձանագրություն․

  Այս է տապան ջուղայեցի Վէլիջանի որդի Մարտիրոսի, որ փոխեցաւ ի Քրիստոս ի

թվին ՌՃԼԵ [1686] մայիսի ԺԴ [14], ըստ Գրիգորյան օրացույցի 1686 թվականի մայիսի 14[5]

 

Գործունեություն խմբագրել

Հայրապետ Վելիջանյանը կամ Հայրապետ դի Մարտինը Գերաք Միրմանների հայ կաթոլիկ ընտանիքի առևտրական ընկերության կազմակերպիչն է եղել[4][5]։ 17-րդ դարի դարավերջին և 18-րդ դարի դարասկզբին Վենետիկում նամակագրության միջոցով կազմակերպել է միջերկրածովյան առևտուրը։ 2000-ից ավելի նամակներ գտնվում են Եվրոպայի տասնյակ արխիվներում, այդ թվում՝ Բրիտանական գրադարանում։ 500 էջից կազմված բազմաթիվ նամակներ պահպանվում են Վենետիկի պետական արխիվում, որտեղ պահպանված են Վենետիկի առևտրական շուկայի մասին բազմաքանակ տեղեկություններ։ Ոչ միայն վաճառականական ձեռնարկներից, Ղուկաս Վանանդեցու «Գանձ չափոյ» գրքից, Վենետիկի մասին առևտրական տեղեկատվություններ մեծ ծավալով շրջանառվել են նաև հայ վաճառականների նամակներում[7]։ Այն ամենամեծ անհատական նամակագրական հավաքածուն է հայկական առևտրական աղբյուրների շարքում։ Գերազանցապես պահպանված այս վավերագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայրապետ դի Մարտինը ոչ միայն խնամքով հավաքել է ստացված նամակները, այլև 12 առանձին մատյաններում ընդօրինակել 1694 թվականից մինչև 1709 թվականների ընթացքում իր ուղարկած բոլոր նամակների պատճենները[8][9][10]։

  Հայոց 1151 թվականի [1151+551=1702] փետրվարի 7-ին «Պարօն Յօվանիսին» գրած իր նամակի մեծագույն մասը Հայրապետը հատկացրել է Վենետիկի չափի ու կշռի միավորների, դրամական համակարգի, վաճառքի համար եկամտաբեր ապրանքների ու այլ հարցերի լուսաբանմանը. «Դարձեալ բադօլվաթ բարօվ այս երկիրս գալու համարիր գրել և ապրանաց ահֆալն այս է։ Նախ ղըռմըզին լտրէն, որ տեղս ծախման է, ղզ /96/ դրամ է, լիբրայ սութիլ կասեն, նե մըտելուն լբրին բ /2/ ղռուշէթ է, որ իդ /24/ ղռուշէթն մին տուկատ է, մին տուկատըն զ /6/ լիրայ, դ/4/ սօլտի է, մին սվիլայ մառչիլն, որ բազըրկանի միջումն Խօռմաց երկրէն կամպի գոյ, ը [8] լիրայ հասապ կառեն, որ մին մառչիլն 31 ղռուշէթ գնի…[11]  

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել