Հայոց ցեղասպանության հուշարձան (Բրաունշվայգ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Գերմանիայի Բրաունշվայգ քաղաքի զբոսայգիներից մեկում։
Հայոց ցեղասպանության հուշարձան (Բրաունշվայգ) | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշարձան Բրաունշվայգում, Գերմանիա | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Գերմանիա |
Բնակավայր | Բրաունշվայգ |
Շինության ձև | Խաչքար |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Khatchkar (Braunschweig) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելԽաչքարը տեղադրվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ 2005 թվականի մայիսի 4-ին։ Խաչքարը կառուցվել է հայ մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամի ջանքերով։ Հայկական խաչքարին հատուկ զարդանախշերով կոթող է[1]
Հեղինակի մասին
խմբագրելԽաչքարի հեղինակն է հայ զարդանկարիչ, փայտի փորագրող, խաչքարագործ նկարիչ Արսեն Փանոսյանը։ 1998 թվականին Արգել գյուղում կառուցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարերի համալիր, իսկ 2001 թվականին գյուղին է նվիրել 15 խաչքարերից բաղկացած «Քրիստոնյա Հայաստան» հուշահամալիրը[2]։
Փանոսյանի կերտած խաչքարերը հավերժացնում են Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը Գերմանիայի Բրեմեն և Բրաունշվայգ քաղաքներում։
Արսեն Փանոսյանը Հայաստանի և Արցախի քաղաքներում ունի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարեր։ Վարպետի բազում խաչքարեր տեղադրվել են նաև հայաստանյան եկեղեցիների բակերում։
2009 թվականին խաչքարային արվեստը համամարդկային մշակութային արժեքների ցանկի մեջ ընդգրկելու համար, այլ խաչքարերի թվում, ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացվել նաև Արսեն Փանոսյանի աշխատանքները[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշարձան (Բրաունշվայգ) կատեգորիայում։ |