Հայոց ցեղասպանության խաչքար (Վրոցլավ)

Հայոց ցեղասպանության խաչքար, խաչքար Լեհաստանի Վրոցլավ քաղաքի Դոմինիկյան եկեղեցու տարածքում։

Հայոց ցեղասպանության խաչքար (Վրոցլավ) էջը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Լեհաստան
Շինության ձևԽաչքար
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide Khachqar, Wroclaw Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)

Պատմություն

խմբագրել

Խաչքարը նվիրված է հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությանը և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2012 թվականի սեպտեմբերի 21-ին Աշխարհի հայ նկարիչների միության և «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ[1][2]։

Խաչքարի բացման արարողությանը ներկա են գտնվել Լեհաստանի խորհրդարանի նախագահը, մշակույթի նախարարը, պետական և հոգևոր գործիչներ, Աշխարհի հայ նկարիչների համանախագահները և «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը։

Տվյալներ

խմբագրել

Հուշարձանն իրենից ներկայացնում է 4.5 և 3.5 մետր բարձրությամբ բնական կարմիր տուֆից պատրաստած խաչքար։

Հեղինակներ

խմբագրել
  • Տարոն Մարտիրոսյան
  • Բագրատ Բալաբեկյան

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լեհաստանի երկու քաղաքներում խաչքարեր են տեղադրվել
  2. «Chaczkar we Wroclawiu - 21 IX 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել