Հայոց ցեղասպանության խաչքար (Կլիշի լա Գարեն)

Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթող-խաչքար Փարիզին կից Կլիշի քաղաքում` Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում

Հայոց ցեղասպանության խաչքար, քառերես հուշակոթող-խաչքար Ֆրանսիայի Կլիշի լա Գարեն քաղաքի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում։ Եվ հրապարակը, և հուշարձանը բացվել են 2019 թվականի ապրիլի 23-ին և նվիրված են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[1]։

Հայոց ցեղասպանության հուշարձան (Կլիշի լա Գարեն, Ֆրանսիա)
Հայոց ցեղասպանության խաչքար Կլիշի լա Գարենում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակխաչքար
ՔանդակագործՀարություն Եկմալյան
Ստեղծում2019
Բարձրություն230 սանտիմետր
Լայնություն60 սանտիմետր
Երկիր Ֆրանսիա
ԲնակավայրԿլիշի լա Գարեն
Շինության ձևԽաչքար
Նյութքար և գրանիտ
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide Khachkar, Clichy Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Հուշարձանը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2019 թվականին։ Խաչքարի բացմանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հաուտս-դե-Սինեի վարչության նախագահ Պատրիկ Դևեջյանը, Կլիշի լա Գարենի քաղաքապետ Ռեմի Մուզյոն, փոխքաղաքապետ Ստեֆան Կոշպանը[2], խաչքար-կոթողի քանդակագործ Հարություն Եկմալյանը, ֆրանսահայեր և այլք։

Խաչքարի մեջ տեղադրված են վարդագույն գրանիտից երեք սալեր՝ ոսկեզօծ գրություններով՝

  En mémoire

du génocide arménien
de 1915

 
  Մեծ Եղեռնի նահատակներու յիշատակին  
  Ils Sont Tombés sans trop savoir pourquoi

Hommes, femmes et enfants qui ne voulaient que vivre
Avec des gestes lourds comme des hommes livres
Mutilés, massacrés les yeux ouverts de effroi…"
Charles Aznavour

 

Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

  • Բարձրություն՝ 230 սմ
  • Լայնություն՝ 60 սմ
  • Խորություն՝ 60 սմ
  • Նյութ՝ քար, գրանիտ և Վոսժի կարմիր քար ( grès des Vosges)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆրանսիայի Կլիշի քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
  2. «Inauguration de la place Charles Aznavour le 23 avril 2019 à Clichy (92)». www.nouvelhay.com (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.