Պատրիկ Դևեջյան

հայ քաղաքական գործիչ, փաստաբան

Պատրիկ Ռոլան Գարեգին Դևեջյան (օգոստոսի 26, 1944(1944-08-26)[1][2][3][…], Ֆոնտենբլո[3] - մարտի 28, 2020(2020-03-28)[3], Անտոնի[4][3]), ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, նախարար, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, իշխող Ժողովրդական շարժման միություն կուսակցության (ԺՇՄ, UMP) նախկին գործադիր գլխավոր քարտուղար։ 1983-2002 թվականներին Անտոնիի քաղաքապետն էր, 2007 թվականից ի վեր Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահը։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով[11]։

Պատրիկ Դևեջյան
ֆր.՝ Patrick Devedjian
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1944(1944-08-26)[1][2][3][…]
ԾննդավայրՖոնտենբլո[3]
Մահացել էմարտի 28, 2020(2020-03-28)[3] (75 տարեկան)
Մահվան վայրԱնտոնի[4][3]
ԳերեզմանCimetière d'Antony
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունհայ[5]
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունԿոնդորսե լիցեյ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Պանթեոն-Ասսաս համալսարան և Սամուել-Մուրատ վարժարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինՍոֆի Վանբրեմիրշ[6]
Ծնողներհայր՝ Roland Devedjian?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], Անտոնիի քաղաքապետ, գերագույն խորհրդական, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր[7], տնօրեն և Q63758923?[2]
Քաղաքական կուսակցությունԺողովրդական շարժման միություն (2015), հանրապետության սատարման միավորում (2015), Occident? (1967)[8] և Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության (1976)
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան[9]
ԱնդամությունParis Bar Association?
ԵրեխաներԹոմաս Դևեջյան[10]
Կայքpatrickdevedjian.fr
Patrick Devedjian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է հայ գաղթականների ընտանիքում: Հայրը ծագումով Սեբաստիայից էր: Վաղ հասակում կորցրել է մորը: Սովորել է Սևրի հայկական քոլեջում, ապա՝ Փարիզ II համալսարանում: Հինգ անգամ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի նախաձեռնողն ու համահեղինակն էր: 2002 թվականին նշանակվել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման հարցերով նախարար, 2004-2005 թվականներին եղել է արդյունաբերության նախարար, ապա՝ տնտեսական զարգացման ծրագրերի նախարար: Դևեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով: ԱՍԱԼԱ-յի մարտիկների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես նրանց փաստաբան: Շարունակաբար աջակցել է Տավուշի սահմանամերձ գյուղերին: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր և Նիկոլա Սարկոզիի ընկերը, նրա հիմնական գաղափարակիցներից մեկը: Հանդիսանում էր ազատական, եվրոպական, ապակենտրոնացման գաղափարների կրող:[12]

Երիտասարդություն և ընտանեկան կյանքԽմբագրել

Հայրը՝ Ռոլան Դևեջյանը, հայ ինժեներ, ծնվել է Սիվասում՝ Թուրքիայում և ներգաղթել Ֆրանսիա Հայոց ցեղասպանութունից հետո։ Մայրը՝ Մոնիկ Վալուան, ծնվել է Բուլոնյ-սյուռ-Մեռում: Պատրիկ Ռոլան Գարեգին Դևեջյանն աշակերտել է Ֆռետ-սյուռ-Սենի համայնքային դպրոցում, Սևրի Սամուել-Մուրադ հայկական քոլեջում, այնուհետև Ֆենըլոնի դպրոցում և Կոնդոռսեի լիցեյում:

Պատրիկ Դևեջյանն ուսումը շարունակում է Ասասի Իրաբավանական ֆակուլտետում, այնուհետև Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որի դիպլոմը չի ստանում: Ալժիրում պատերազմը նա ընկալում է որպես հակամարտություն մուսուլմանների և քրիստոնյաների միջև, որը նրան հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը, որից փախել էր իր հայրը[13], և այսպիսով, այս ամենը նրան դրդում է երիտասարդական ազգային ներգրավվածության: 1963 թվականին՝ 17 տարեկան հասակում, նա միանում է «Արևմուտք» հիմնադիր խմբին (որը լուծարվում է 1968 թվականին և կրկին կազմավորվում «Նոր կարգ» անվանումով): 2014 թվականին «Մոնդ»-ին տրված հարցազրույցում նա հայտարարում է. «Ես լիովին սխալվել եմ և ընդունում եմ, սակայն ոչ մի հանցագործության համար պատասխանատու չեմ,[14]»:

1969 թվականին նա ամուսնանում է Սոֆի Ֆանբրեմերշի հետ, ով գեներալ Կլոդ Ֆանբրեմերշի աղջիկն էր: Զույգն ունենում է չորս երեխա, որոնցից Թոման[15], Պետական կառավարման բարձրագույն դպրոցի ուսանող և նախկին բարձրաստիճան պաշտոնյա է:

Պատրիկ Դևեջյանը 1970 թվականից Փարիզի փաստաբանների պալատի փաստաբան է: Նա ստանձնել է Ժակ Շիրակի և Շառլ Պասկայի դատական գործերի պաշտպանությունը:

Քաղաքական ճանապարհԽմբագրել

Սկիզբը, ծայրահեղ աջակողմյանԽմբագրել

1964 թվականին Պատրիկ Դևեջյանը, ինչպե Ալեն Մադլենը, Էղվե Նովելին, Կլոդ Գոասգենը կամ Ժեռառ Լոնգեն, միանում է Պիեռ Սիդոյի հիմնադրած «Արևմուտք» աջ ծայրահեղական ակտիվստական խմբին: 1965 թվականի նոյեմբերին Դռագինյանի ուղղիչ տրիբունալը Պատրիկ Դևեջյանին և Ալեն Մադլենին դատապարտում է մեկ տարվա պայմանական ազատազրկման զենքի գողության և անօրինական պահելու համար[16][17][18]:

Պատրիկ Դևեջյանն «Արևմուտք» խմբավորումից իր հեռանալը համարում է 1966 թվականին, երբ հանդիպեց Ռեյմոն Առոնին: Մինչդեռ, 1966 թվականի ապրիլին նա այլ ուլտրանացիոնալիստների հետ, որոնցից մեկն էլ Ալեն Մադլենն էր, ակտիվորեն մասնակցում է Օդեոնի թատրոնի դիմաց կազմակերպված ցույցերին՝ ընդդեմ Ժան Ժընեի «Paravents» ներկայացմանը, որն աջ ծայրահեղականներն ընկալում էին որպես ոտնձգություն գաղութարար Ֆրանսիայի քաջ կեցվածքի: Ըստ լրագրող Ֆռեդեռիկ Շառպիեի, ով հղում է անում «Լիբեռասիոն» օրաթերթին, Դևեջյանն այս միավորման անդամ էր առնվազն մինչև 1967 թվականի հունվարը, իսկ նրա հեռացումն այդ ժամանակ իշխող կործանարար մթնոլորտի հետևանքն էր: Նրան մեղադրում են 1967 թվականի հունվարին «Արևմուտք»-ի կազմակերպած մի դիվերսիոն խմբում մասնակցության մեջ, որը Ռուանում հարձակվել էր ծայրահեղ ձախերի ուսանողների վրա, 1967 թվականի հուլիսի 12-ին դատակարվում 12 ծայրահեղ աջ այլ անդամների հետ որպես «բարոյական հեղինակ» կանխամտածված և զենքի ուժով գործադրված բռնության համար: Նրան կասկածում են խմբի այլ անդամներին մատնելու մեջ, նա ջրով տանջանքների է ենթարկվում և խումբը հայտարարում է նրա հեռացման մասին 1967 թվականի նոյեմբերին: Այնուհետև, նա հրապարակայնորեն ընդունել և զղջացել է այն, ինչն ինքը համարում է երիտասարդական սխալ:

1970 թվականին Ժոռժ Լիեբեռի հետ ստեղծում է «Contrepoint» (Հակակաշիռ) հանդեսը` Ռեյմոն Առոնի հովանավորչությամբ:

Անդամակցություն «Հանրապետության համար միավորմանը» և ընտրություն ԱնտոնիումԽմբագրել

Հաջորդող տարինեին նրա փաստաբանական գործունեությունն ու քաղաքական համոզմունքները նրան մղում են հարել Գոլիստական շարժմանը: Նա անդամակցում է «Հանրապետության դեմոկրատների միությանը» 1971 թվականին և աջակցում բոլորովին նոր «Հանրապետության համար միավորմանը»: Վերջինիս կանոնադրությունը գրում է իր մտերիմ Շառլ Պասկայի հետ:

1977 թվականին կոմունիստ սենատոր Անդռե Օբռիի կազմած ձախերի ցուցակով թեկնածուական մասնացկությունն Անտոնիի մունիցիպալ ընտրություններին հաղթանակ է տանում: Դևեջյանը հակակոմունիստ էր և իր թեկնածությունն առաջադրում է «Հանրապետության համար միավորում»-ից քաղաքի ընտրություններում հաղթանակ տանելու համար:

Նա պարտվում է 1978 թվականի օրենսդրական ընտրություններին, ինչպես նաև 1982 թվականի կանտոնային և 1983 թվականի մունիցիպալ ընտրություններին: Մինչդեռ, Պետական խորհրդի վարչական տրիբունալ դիմելուց հետո, 1983 թվականի մունիցիպալ ընտրությունը չեղարկվում է զեղծարարության պատճառով: Նա հաղթում է երկրորդ ընտրություններում և ընտրվում է Անտոնիի քաղաքապետ: Իր ընտրական ցուցակում Ժան-Իվ Լը Գալուն դառնում է մշակութային օգնական՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ: 1985 թվականին, երբ վերջինս անդամակցում է «Ազգային ճակատ»-ին, Պատրիկ Դևեջյանը նրան հեռացնում է մունիցիպալ մեծամասնությունից:

Պատրիկ Դևեջյանը Անտոնիի քաղաքապետ է եղել 19 տարի՝ 1983 թվականից մինչև 2002 թվականը և իրեն նվիրել քաղաքի արդիականացմանը, ուր և ապրեց մինչ իր մահը: Նա վերընտրվել է իր պաշտոնում 1989, 1995 և 2001 թվականներին: Վերջին տարում կայացած ընտրություններին նա իր ընտարական ցուցակով առաջին անգամ հաղթանակ է տանում ընտրական առաջին փուլում:

Օ-դը-Սենի պատգամավորության առաջին մանդատներըԽմբագրել

Պատրիկ Դևեջյանը 1986 թվակականին ընտրվում է պատգամավոր և մինչև 2002 թվականն Ազգային ժողովի ֆինանսների հանձնաժողովի անդամ էր: Առևտրի և տարիֆների գլխավոր համաձայնագրի զեկուցող էր 1993 թվականին, իսկ 1997-2002 թվականներին՝ Արդարադատության նախարարության բյուջեի զեկուցող: Նա «Հանրապետության համար միավորման» այն եզակի խորհրդարանականներից է, ով քվեարկել է 1992 թվականին Մաաստրիխտի պայմանագրի համար:

1995 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլա Սարկոզիի հետ Էդուառ Բալադյուռի ջերմեռանդ կողմնակիցն էր: «Հանրապետության համար միավորման» մեջ ապաշխարանքի ճանապարհ է անցնում, ինչպես բալադյուռիստների մեծամասնությունը: Նա կրկին աջակցություն է ստանում 2002 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

Նախարար Ժակ Շիրակի կառավարման ընթացքումԽմբագրել

 
Պատրիկ Դևեջյան, 2019 թվական

Աջակողմյանները հաղթում են 2002 թվականին: Նիկոլա Սարկոզիի կառավարման ընթացքում, երբ վերջինս դեռ Ներքին գործերի նախարարն էր, նա նշանակվում է Տեղական ազատությունների լիազորված նախարար, երբ կիրառության է դնում Ապակենտրոնացման երկրորդ ակտը: Ժակ Շիրակը պահաջում է, որպեսզի նախարարներն էլ չբաղվեն գործադիր մանդատով, նա հրաժարական է տալիս Անտոնիի քաղաքապետի պաշտոնից՝ իր խորհրդականներից մեկի՝ Ռեյմոն Սիբիյիի օգտին: Իր փոխարինող Ժոռժ Սիֆրեդին դառնում է պատգամավոր՝ ըստ օրենքով նախատեսված դրույթի:

Երբ Նիկոլ Սարկոզիին նշանակում են Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար, Պատրիկ Դևեջյանը դառնում է Արդյունաբերության լիազորված նախարար մինչև 2005 թվականի մայիսը, երբ էլ մաս չի դառնում Վիլպենի կառավարության անդամների: 13-րդ վարչական շրջանի Օ-դը-Սենի (Անտոնի, Բուռ-լա-Ռեն, Շատընե-Մալաբռի, Սո) պատգամավոր է վերընտրվում 2005 թվականի հոկտեմբերին:

Որպես Նիկոլա Սարկոզիի քաղաքական խորհրդական՝ Պատրիկ Դևեջյանը «Ժողովրդավարական շարժման միության» այն առաջին անդամներից էր, ովքեր հրապարակայնորեն կողմ արտահայտվեցին Առաջին աշխատանքի պայմանագրի չեղարկմանը՝ չնայած որ նա նախապես մի քանի անգամ պաշտպանել էր այն, քանի որ իր քաղաքական կուսակցության առաջադրած դրույթներից էր:

Նիկոլա Սարկոզիի նախագահության շրջանում ստանձնած գործառույթներԽմբագրել

2007 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում նա, բնականաբար, սատարում է Նիկոլա Սարկոզիի թեկնածությունը: 2007 թվականի մայիսի 18-ին Պատրիկ Դևեջյանը չի դառնում Ֆռանսուա Ֆիյոնի կառավարության անդամ և իր բարկությունն արտահայտում է Նիկոլա Սարկոզիի կողմից արված գովաբանական բացմանը՝ հայտարարելով հետևյալը. «Ես անկեղծ կառավարության կողմնակիցն էր, ինչպես նաև սարկոզիստների, այսպիսով ամենն ասված է»:

Դժգոհ Արդարադատության նախարարի պաշտոնին Ռաշիդա Դատիի նշանակումից՝ մի պաշտոն, որը Նիկոլ Սարկոզին իրեն էր նախօրոք խոստացել, Պատրիկ Դևեջյանն, այնուամենայնիվ, 2007 թվականի հունիսի 1-ին հաջորդում է Նիկոլա Սարկոզիին Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի նախագահության պաշտոնում և դառնում «Ժողովրդական շարժման միության» նախագահ՝ որպես լիազոր գլխավոր քարտուղար՝ փոխարինելով Բռիս Օռտըֆյոյին: Իսկ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին դառնում է գլխավոր քարտուղար:

2008 թվականի դեկտեմբերի 5-ին լքում է մեծամասնական կուսակցության ղեկավարի իր պաշտոնը, երբ նշանակվում է նախարար և ակտիվացման պլանի կիրառման համար պատասխանատու, որը կառավարական ժամանակավոր պաշտոն էր՝ Ֆինանսական ճգնաժամին հաջորդած Ֆրանսիայի տնտեսության աշխուժացման պլանն իրագործելու համար: Մինչդեռ, նա չի դառնում Ֆռանսուա Ֆիյոնի կառավարության անդամ, որը կազմավորվում է 2010 թվականի նոյեմբերի 14-ին:

Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ

Գլխավոր խորհրդի նախագահության պաշտնոին իր ընտրվելուց մեկ տարի անց Պատրիկ Դևեջյանն «L'Express»-ում 2008 թվականի հուլիսի 17-ին հայտարարում է հետևյալը. «Ի շարունակականություն Նիկոլա Սարկոզիի նախաձեռնության, ինձ տարել են մաքրելու «Ավգյան ախոռները» Օ-դը-Սենի նահանգում»: Այս խոսքը թշնամանք է հարուցում Պատրիկ Դևեջյանի և նահանգի այլ ընտրյալների միջև:

Հակառակ Պատրիկ Դևեջյանի կամքի՝ Ժան Սարկոզին ընտրվում է գլխավոր խորհրդի մեծամասնական խմբի նախագահ: Այս ընտրությունը նոր ճնշումների տեղիք է տալիս, և Պատրիկ Դևեջյանը հաստատում է. «Նիկոլա Սարկոզիի և մեր միջև իր տղան է»: Երիտասարդ ընտրված պաշտոնյան այնուհետև ցանկանում է հաջորդել Դևեջյանին՝ Պաշտպանության ռեգիոնի կարգավորմանհամար հանրային հաստատության ղեկավար այն բանից հետո, երբ վերջինիս չհաջողվեց փոխել այդ պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը: Հանրային կարծիքը թշնամաբար էր վերաբերում, այնունամենայնիվ, Ժան Սարկոզին հրաժարվում է իր թեկնածությունից:

2010 թվականի նոյեմբերին, Ֆռանսուա Ֆիյոնի կազմած երկրորդ կառավարության կազմում կրկին չընդգրկվելուց հետո, Պատրիկ Դևեջյանը պարտվում է «Ժողովրդավարական շարժման միության» դաշնության նախագահի թեկանության Օ-դը-Սենի ընտրություններում, որում հաղթում է Ժան-Ժակ Գիյեն՝ 64% մեծամասնությամբ: Դևեջյանը մեղադրում է Նիկոլա Սարկոզիի միջավայրին իր դեմ կազմակերպած խուսավարության համար:

2011 թվականի կանտոնային ընտրությունների մոտենալուն զուգընթաց Պատրիկ Դևեջյանը կրկին կասկած է հայտնում առ այն, որ Ժան Սարկոզին ուզում է զբաղեցնել գլխավոր խորհրդի նախագահության իր պաշտոնը: «Ժողովրդավարական շարժման միության» շատ ընտրվածներ ձեռնպահ են մնում կարծիք հայտնելուց, իսկ Ժան Սարկոզին կոչ է անում սառնարյունություն պահպանել: Ընտրությունների արդյունքը փոխում է իրադրությունը. քանի որ Պատրիկ Դևեջյանը վերընտրվում է Անտոնիում, սարկոզիստներից շատերը (հատկապես Իզաբել Բալկանին և Մառի-Սեսիլ Մենառը), պարտվում են: Նիկոլա և Ժան Սարկոզիները տեղեկացնում են, որ իրենք չեն ընդդիմանում գլխավոր խորհրդի նախագահի վերընտրվելուն:

2012 թվականի հունիսին, նախագահական ընտրություններին Նիկոլա Սարկոզիի պարտությունից հետո, Պատրիկ Դևեջյանի կաբինետի ղեկավարը՝ Մարի-Սեսիլ Գիյոմը, հրատարակեց մի կարևոր վեպ՝ «Մոնարխը, իր տղան, իր կալվածքը», որն ըստ նրա՝ պատմում է Սարկոզիի կլանի կողմից Պատրիկ Դևեջյանի դեմ արված խուսավարության մասին: Ամբողջովին ներկայացնելով Պատրիկ Դևեջյանի տեսակետը՝ գիրքը մեծ հուզմունք է առաջացնում սարկոզիստների և Օ-դը-Սենի «Ժողովրդավարական շարժման միության» անդամների մեջ: Պատրիկ Դևեջյանին մեղադրում են գիրքը պատվիրելու համար, սակայն վերջինս այդ մեղադրանքը չի ընդունում, սակայն վերջիվերջո համաձայնում է աշխատանքից ազատել իր կաբինետի ղեկավարին:

Պատրիկ Դևեջյանը 13-րդ վարչական շրջանի Օ-դը-Սենի պատմագավոր է կրկին դառնում 2010 թ. դեկտեմբերին: Նա վերընտրվում է 2012 թ. հունիսին՝ 200 ձայն առավելությամբ հաղթելով իր մրցակից Ժյուլիեն Լանդֆրիդին: Նրա վերընտրությունը չեղարկվում է 2012 թվականի հոկտեմբերին Սահմանադրական խորհրդի կողմից անընտրելիության և իր փոխարինող Ժոռժ Սիֆրեդիի պատճառով, ով արդեն Սենատում «Հանրապետության համար միավորման» փոխարինողն էր և, այսպիսով, չէր կարող մասնակցել օրենսդրական ընտրություններին: Արդյունքում, մի մասնակի օրենսդրական ընտրություն է կազմակերպվում 2012 թվականի դեկտեմբերին Պատրիկ Դևեջյանը վերընտրվում է երկրորդ փուլում՝ 60% ձայներով:

Նա սատարում է Ֆռանսուա Ֆիյոնի թեկնածությունը «Հանրապետության համար միավորման» նախագահության համար 2012 թվականի աշնանը կայացած կոնգրեսում:

Հակառակ Պատրիկ Օլիեի առաջադրված թեկնածու «Հանրապետության համար միավորում»-ից Փարիզի մետրոպոլի նախագահության թեկնածության համար, նա 2014 թվականի դեկտեմբերի 19-ին նա ընտրվում է Փարիզի մետրոպոլի խառն սինդիկատի նախագահ՝ հաջորդելով սոցիալիստ Դանիել Գիռոյին և, այսպիսով, ստանձնելով Մեծ Փարիզի մետրոպոլի իրագործումը 2016 թ. հունվարի մեկին:

2015 թվականի նահանգային ընտրությունների ընթացքում նա ընտրվում է նահանգային խորհրդական Անտոնիի նոր կանտոնի համար: Նա այնուհետև վերընտրվում է Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ (գլխավոր խորհրդի նոր անվանումն է):

2016 թվականի հունսին նա հայտարարում է, որ չի մասնակցելու 2017 թվականի օրենսդրական ընտրություններին: Հովանավորում է Նատալի Կոշուսկո-Մոռիզեին Հանրապետականների 2016 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավում, բայց աջակցում է Ալեն Ժյուպեին:

Պատրիկ Դևեջյանը մահացել է 2020 թվականի մարտի 29-ին՝ COVID-19 համավարակի պատճառով՝ մի քանի օր առաջ դրական ախտորոշումից հետո Անտոնիի հիվանդանոց տեղափոխվելուց հետո: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դևեջյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Շառլ Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր»։[19] "Պատրիկ Դևեջյանը անձնավորում էր զգացմունքներով, համոզմունքներով, հզոր թափով լեցուն քաղաքականություն, որը ես հավանում էի",- գրեց Նիկոլա Սարկոզին:[12]

Մանդատների և գործառույթների բնութագրությունԽմբագրել

=== Կառավարությունում ===։

  • 2002 թվականի մայիսի 7-ից 2004 թվականի մարտի 30. Ներքին գործերի, Ներքին անվտագնության և տեղական ազատությունների նախարարին կից լիազոր նախարար, Ռաֆարենի կառավարություն (2002 թվականի մայիս-հունիս և 2002 թվականի հունիս - 2004 թվականի մայիս),
  • 2004 թվականի մարտի 31-ից 2005 թվականի մայիսի 31. Պետական քարտուղարին, Տնտեսության, ֆինանսների և արդյունաբերության նախարարին կից լիազոր նախարար, Արդյունաբերության նախարարության պատասխանատու, Ռաֆարենի կառավարություն (2004 թվականի մարտից 2005 թվականի մայիս),
  • 2008 թվականի դեկտեմբերի 5-ից 2010 թվականի նոյեմբերի 13. վարչապետին կից նախարար, ակտիվացման պլանի կիրառման համար պատասխանատու Ֆիյոնի կառավարությունում:

Ազգային ժողովումԽմբագրել

Օ-դը-Սենի պատգամավոր՝

  • 1986 թ. ապրիլի 2-ից 2002 թ. հուլիսի 16. ընտրվել է 1986 մարտի 16-ին, վերընտրվել 1988 թ. հունիսի 12ին, 1993 թ. մարտի 28-ին, 1997 թ. հունիսի 1-ին և 2002 թ. հունիսի 16-ին (2002 թ. հուլիսի 16-օմ իր պաշտոնը փոխանցում է իր փոխարինողին՝ Ներքին գործերի, Ներքին անվտագնության և տեղական ազատությունների նախարարին կից լիազոր նախարարի գործառույթների ստանձնման կապակցությամբ),
  • 2005 թ. հոկտեմբերի 4-ից 2009 թ. հունվարի 5-ը. ընտրվել է 2005 թ. հոկտեմբերի 2-ին և վերընտրվել 2007 թ. հունիսի 17-ին,
  • 2010 թ. դեկտեմբերի 14-ից ի վեր կրկին ինքնաբերաբար ստանձնում է իր պաշտոնը կառավարական գործառույթների ավարտով պայմանավորված և 2012 թ. հունիսի 17-ին վերընտրվում է երկրորդ փուլում, որը չեղարկվում է 2012 թ. հոկտեմբերի 18-ի Սահմանադրական խորհրդի որոշմամբ: Վերընտրվում է օրենսդրական մասնակի ընտրությունների երկրորդ փուլում՝ 2012 թ. դեկտեմբերի 16-ին:

Տեղական մակարդակոով

Մունիցիպալ և միջհամայնքային մանդատներԽմբագրել

  • 1983 թ. հոկտեմբերի 16-ից 2002 թ. մայիսի 29, Անտոնիի քաղաքապետ,
  • 2002 թ. մայիսի 30-ից 2005 թ. հոկտեմբերի 27, Անտոնիի քաղաքապետի երկրորդ տեղակալ (Օ-դը-Սեն),
  • 2002 թ. հոկտեմբերի 11-ից 2005 թ. հոկտեմբերի 25, Օ դը Բիեվռի ագլոմերացիայի համայնքի նախագահ (անդամ՝ 2002-2008 թթ.):

Նահանգային մանդատներԽմբագրել

  • 2004 թ. մարտի 29-ից 2020 թ. մարտի 29, նահանգային խորհրդական (ընտրված Բուռ-լա-Ռենի կանտոնում) և գլխավոր խորհրդի փոխնախագահ՝ մինչև 2007 թ.,
  • 2007 թ. հունիսի 1-ից 2020 թ. մարտի 29, Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ:

Կուսակցություններում

  • 1984 թ., «Հանրապետության համար միավորման» կենտրոնական կոմիտեի անդամ,
  • 1986-1988 թթ., դաշնությունների ազգային քարտուղար,
  • 1998-1999 թթ., «Հանրապետության համար միավորման» ազգային քարտուղար, սոցիալական հարցերի պատասխանատու,
  • 1999-2001 թթ., «Հանրապետության համար միավորման» խոսնակ,
  • 2001-2002 թթ., «Հանրապետության համար միավորման» նախագահ Միշել Ալիո-Մառիի քաղաքական խորհրդական:

«Հանրային շարժման միություն»

  • 2002 թ., «Հանրային շարժման միության» հիմնադիրների և գործադիր կոմիետի անդամ,
  • 2007 թ. սեպտեմբերի 25-ից 2008 թ. դեկտեմբերի 5, «Հանրային շարժման միության» գլխավոր քարտուղար:

Այլ

  • Լուվրի ընկերների ընկերակցության փոխնախագահ,
  • 2017-20 թթ., Լուվրի թանգարի հանրային հաստատության ղեկավարության խորհրդրի անդամ[20]:

Հայկական համայնքԽմբագրել

Պատրիկ Դևեջյանը, ով ընդգրկված է Ֆրանսիայի հայկական համայնքում, որի անդամ է և ինքը, պայքարում է հատկապես Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչման համար: Սա այլ կողմից խորհրդարանական վերանայման օրակարգում է՝ 8 տարի անց ձախակողմյանների կողմից անհաջող փորձից հետո, որը վերաբերում էր 2006 թ. հոկտեմբերին ընդունված օրենքին, որով Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը[21]:

Երեսունհինգ տարի առաջ՝ 1985 թ., Պատրիկ Դևեջյանն Ասալայի գործողությունները որակել էր «դիմադրություն», որը 1975-83 թթ. ընթացքում մի շարք գործողություններ է արել՝ Թուրքիայի և միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադրման նպատակով: Նա, ի դեպ, Ասալայի որոշ անդամների փաստաբանն է եղել:

Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ինԽմբագրել

Պատրիկ Դևեջյանը դեմ է(ր) Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը՝ համարելով, որ այն չի հարգում Կոպենհագենյան չափանիշները: Ըստ նրա՝ Թուրքիան չի ընդունում իր անցյալը (Հայոց ցեղասպանության ժխտում), չի ճանաչում Եմ որոշ անդամ-պետություններին (Կիպրոսի հանրապետությունը) և հալածում է ազգային որոշ փոքրամասնությունների (քրդերին):

Իր՝ «Խոսքի նախարարությունը» գրքում, նա գրում է.

  • « Ես, այսպիսով, շատ բարյացկամ եմ Թուրքիայի հետ երկխոսությանը՝ չնայած նրա բիրտությանն ու անընդունելի վերաբերմունքին, որը խորհրդանշվում է եվրոպական տարածքի մի մասի ռազմական օկուպացիայիով. Կիպրոսի հյուսիսային հատվածը՝ այն ժամանակ, երբ Թուրքիան խնդրում է իրավաբանորեն դառնալ անդամ» (էջ 190),
  • Թուրքիայի անդամակցությունն անհամատեղելի է եվրոպական նախագծի հետ, որն իրապես հենվում է իրեն անդամակցող ամեն մի պետության նացիոնալիզմի ցավի վրա: Դա է պատճառը, որ Թուրքիան մերծում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատի է տալիս նրանց, ովքեր զայրանում են, ինչպես գրող Օրհան Փամուկը: Սա կհամարվեր ստորացում: Նույն կերպ, Կիպրոսի հյուսիսից էվակուացիան և Կիպրոսի հարավի ճանաչումը կհամարվեին պարտություն: Վերջապես սրանով բացատրվում է այն, թե ինչու Թուրքիան չի կարող ընդունել պատսպարել քուրդ փոքրամասնության. սա կընկալվեր որպես ազգի մասնատում, վնաս միասնության համար» (էջ 191):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Sycomore (фр.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 2,2 Répertoire national des élus — 2019.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 L'ancien ministre Patrick Devedjian est mort des suites du coronavirusEurope 1, 2020.
  5. https://www.geneanet.org/nom-de-famille/DEVEDJIAN
  6. Sophie, l'indispensable moitié (фр.) // L'Express — 2005. — ISSN 0014-5270
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 http://www2.assemblee-nationale.fr/deputes/fiche/OMC_PA1124
  8. Patrick Devedjian, président des Hauts-de-Seine et ancien ministre, est mort du Covid-19 (фр.) // Le MondeParis: Societe Editrice Du Monde, 2020. — ed. size: 364240 — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  9. Պ. ԴԵՎԵՋՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆPresident of Armenia, 2014.
  10. Devedjian père et fils ensemble face à la crise (фр.) // 20 Minutes — 2009. — ISSN 1632-1022
  11. Պ. ԴԵՎԵՋՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. 12,0 12,1 Patrick Devedjian, disparition d’un anticonformiste, L'Opinion, 2020
  13. https://www.lexpress.fr/region/un-electron-libre-en-son-fief_485744.html
  14. https://www.lemonde.fr/politique/article/2014/02/26/qui-sont-les-anciens-d-occident_4373581_823448.html
  15. https://www.20minutes.fr/economie/307765-20090304-devedjian-pere-fils-ensemble-face-a-crise
  16. http://edito.nicematin.net/Var/pdf/devedjian_madelin.pdf
  17. http://www.cuverville.org/IMG/pdf/NiceMatin_11_11_65.pdf
  18. https://www.lemonde.fr/politique/article/2010/05/14/evocation-de-son-passe-judiciaire-devedjian-deboute_1351900_823448.html
  19. Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Վարչապետի ցավակցականը/ Aysor, 29/03/2020
  20. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000034011323&dateTexte=&categorieLien=id
  21. https://www.elwatan.com/spip.php?page=article&id_article=41989

ՀղումներԽմբագրել