Հայոց աշխարհ
«Հայոց աշխարհ», հասարակական-քաղաքական օրաթերթ, որը լույս է տեսել Երևանում 1997-2018 թվականներին[1][2]։
Հայոց աշխարհ |
---|
Պատմություն
խմբագրելՍկսել է լույս տեսնել 1997 թվականից Երևանում։ Հիմնադիր-խմբագիրն է Գագիկ Մկրտչյանը։
Տպագրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալական-տնտեսական, կրթամշակութային, հոգևոր կյանքին վերաբերող տեղեկատվական, վերլուծական հոդվածներ, անդրադառնում է Արցախում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։
2018 թվականի դեկտեմբերի 27-ին լույս է տեսել թերթի վերջին համարը։ Այն փակվել է ֆինանսների բացակայության պատճառով[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵՐԹ Է ՓԱԿՎԵԼ». hraparak.am. 2018 թ․ դեկտեմբերի 28.
{{cite web}}
: Text "15:55" ignored (օգնություն) - ↑ 2,0 2,1 «Ինչո՞ւ է փակվել «Հայոց աշխարհ» թերթը. Մեկնաբանում է գլխավոր խմբագիրը». archive3.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |