Գագիկ Մկրտչյան (խմբագիր)
Գագիկ Ալեքսանդրի Մկրտչյան (հունվարի 16, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր, Հայաստանի վաստակավոր լրագրող (2006), մանկավարժական գիտությունների դոկտոր (1991)։
Գագիկ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր (1991) |
Մասնագիտություն | լրագրող և խմբագիր |
Կենսագրություն
խմբագրելԳագիկ Մկրտչյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 16-ին Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը։ 1980-1985 թվականներին աշխատել է «Ռուսկի յազիկ վ արմյանսկոյ շկոլե» (ռուսերեն) ամսագրի խմբագրությունում, 1985-1989 թվականներին՝ Մանկավարժական գիտությունների ԳՀԻ-ում։ 1989-1992 թվականներին եղել է Ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի վարիչ, 1992-1997 թվականներին, միաժամանակ՝ «Երկիր», ապա՝ «Գոլոս Արմենիի» (ռուսերեն) թերթերի խմբագրություններում՝ որպես քաղաքական մեկնաբան։
1997 թվականին դարձել է «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |