Հայնց Շուլց-Նոյդամ (գերմ.՝ Heinz Schulz-Neudamm, 7 հուլիսի, 1899, Նոյմարկ (ներկայում՝ Դեմբնո, Լեհաստան) - 13 մայիսի, 1969, Վիսբադեն, Հեսեն, Գերմանիա), գերմանացի գծանկարիչ և նկարազարդող, Հոլիվուդի ոսկե ժամանակների[5] բազմաթիվ ֆիլմերի ազդագրերի հեղինակ[6]։

Հայնց Շուլց-Նոյդամ
գերմ.՝ Heinz Schulz-Neudamm
Ի ծնեգերմ.՝ Paul Heinz Otto Schulz
Ծնվել էհուլիսի 7, 1899(1899-07-07)[1] կամ հուլիսի 7, 1898(1898-07-07)[2]
ԾննդավայրDębno, Landkreis Königsberg Nm., Պրուսիա
Վախճանվել էմայիսի 13, 1969(1969-05-13)[1][2] կամ 1969[3][4]
Մահվան վայրՎիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություննկարազարդող, նկարիչ, գրաֆիկական դիզայներ և դիզայներ

Կենսագրություն

խմբագրել

Հայնց Շուլց-Նոյդամը ծնվել է 1899 թվականի հուլիսի 7-ին Նոյմարկ քաղաքում (ներկայում՝ Դեմբնո, Լեհաստան)։

1930-ական թվականներին Հայնց Շուլց-Նոյդամը սկսել է ստեղծել ֆիլմերի ազդագրեր։ Մինչ 1940-ական թվականները նա աշխատել է Բեռլինում, որտեղ ճանաչում է ձեռք բերել Շուլց-Նոյդամ կեղծանունով։ Հայտնի է դարձել ամերիկյան 20th Century Fox, Metro-Goldwyn-Mayer, ինչպես նաև գերմանական Deutsche Universal Film AG կինոընկերությունների նկարահանած ֆիլմերի համար ստեղծած ազդագրերով։

Հայնց Շուլց-Նոյդամը եղել է Gestaltung der ParUfaMet-Pressehefte ու Paramount-Journals ընկերությունների դիզայնի պատասխանատուն, որպես նկարազարդող աշխատել է Filmillustrierte ամսագրում։ 1950-ական թվականների սկզբից Հայնց Շուլց-Նոյդամն ապրել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում, որտեղ շարունակել է աշխատել կինոարտադրության ոլորտում, մասնավորապես համագործակցել է United Artists ընկերության հետ։

Հայնց Շուլց-Նոյդամը մահացել է 1969 թվականի մայիսի 13-ին Վիսբադենում։

Հայնց Շուլց-Նոյդամի որոշ աշխատանքներ գտնվում են Գերմանիայի ու ԱՄՆ-ի հայտնի պատկերասրահներում և ներկայում ունեն բավական մեծ արժեք։ Օրինակ՝ աշխարհի ամենաթանկարժեք կինոազդագիրը համարվում է 1927 թվականին Ֆրից Լանգի կողմից նկարահանված «Մետրոպոլիս» ֆիլմի՝ Հայնց Շուլց-Նոյդամի կողմից ստեղծված ազդագիրը։ Այդ ազդագրի պահպանված չորս օրինակներից մեկը 2005 թվականին Լոնդոնում գնել է ամերիկացի մասնավոր հավաքորդ՝ վճարելով 398000 ֆունտ ստեռլինգ (690000 դոլար)[7]։ Այդ ազդագրի օրինակներից երկուսը գտնվում են մասնավոր հավաքածուներում, երրորդը՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ մյուսը՝ Բեռլինի Կինոյի թանգարանում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Volker Pantel: Das Buch der Filmplakate (1945–1965). Günter Albert Ulmer Verlag, Tuningen, 1984, ISBN 3-924191-04-2.
  • Volker Pantel/Manfred Christ: 444 Filmplakate der goldenen Kinojahre 1946–1966. Eppe Verlag, Bergatreute, Nov. 1993, ISBN 3-89089-650-2.

Արտաքին հղումներ

խմբագրել