Հայնրիխ և Յուլիուս Հարթ եղբայրներ

Հայնրիխ (1855—1906) և Յուլիուս (1859—1930) Հարթ եղբայրներ (Hart), գերմանացի գրողներ, քննադատներ, գերմանական նատուրալիզմի հիմնադիրներից ու տեսաբաններից։

Յուլիուս Հարթ

Միասին հրատարակել են գրական-քննադատական հանդեսներ, ալմանախներ, հոդվածների ժողովածուներ («Քննադատական արշավներ», մաս 1—6, 1882—84 թվականներ, «Նոր միություն», 1901)։ Հայնրիխ Հարթի գեղարվեստական գործերից լավագույնը «Մարդկության երգ»-ն է (հ. 1—4, 1887 — 1906), որտեղ նա ձգտել է տալ մարդկության զարգացումը սկսած հնագույն ժամանակներից, բայց ավարտել է միայն երեք «երգ»։ Յուլիուս Հարթ թողել է բանաստեղծությունների ժողովածուներ, նովելներ, դրամատիկ երկեր և Բուդդայի, Զրադաշտի, Քրիստոսի մասին աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 304