Հայկ Սիրունյան

Հայ գրող, բանաստեղծ, գրականագետ

Հայկ Ղուկասի Սիրունյան (ապրիլ 30, 1999, Աշտարակ, Հայաստան), հայ գրող, բանաստեղծ, գրականագետ[1], բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի որդին։

Հայկ Սիրունյան
Ծնվել էապրիլի 30, 1999(1999-04-30) (24 տարեկան)
ԾննդավայրԱշտարակ, Հայաստան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և գրականագետ
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1999 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Աշտարակ քաղաքում[2]։ 2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ՝ միաժամանակ հրապարակախոսական և վերլուծական հոդված-էսսեներով հանդես գալով «Ազգ» շաբաթաթերթում[3]։ Թղթակցել է մի շարք թերթերի, տպագրվել տարբեր հանդեսներում[4]։ 2022 թվականից կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության մագիստրատուրայի բաժնում[5]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

2021 թվականին տպագրել է «Ադամամութ»[6] ժողովածուն (բանաստեղծություններ և երեք էսսե)։ Նույն թվականին կազմել և մեկ ամբողջական գրքով հրատարակության է պատրաստել Վահան Թոթովենցի 88 տարի անց վերահրատարակված ամենամեծ գրական ստեղծագործությունը՝ «Բաքու» եռահատոր վեպը[7]։ 2022 թվականին լույս է տեսել Հայկ Սիրունյանի «Չոր ապրիլ»[8] պատմվածքների ժողովածուն։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • ՀԳՄ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների» պոեզիա անվանակարգի մրցանակաբաշխության 2-րդ մրցանակ[9], 2022
  • ՀԳՄ և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համատեղ մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության պոեզիա անվանակարգի 1-ին մրցանակ[10], 2023
  • «Հայկ Նագգաշեան» Գրական Հիմնադրամի 6-րդ Ամէնամեայ Մրցանակաբաշխութիւն 1-ին մրցանակ «Չոր ապրիլ» ստեղծագործության համար[11]

Երկեր խմբագրել

  • Սիրունյան Հայկ, Ադամամութ (բանաստեղծություններ և էսսեներ), Երևան, Էդիթ Պրինտ, 2021, 88 էջ
  • Սիրունյան Հայկ, Չոր ապրիլ (պատմվածքներ), Երևան, Արմավ, 2022, 112 էջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկ Սիրունյանի կենսագրությունը usanogh.am կայքում». 2021 թ․ փետրվարի 20. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  2. «Հայկ Սիրունյանը տարվա լավագույն երիտասարդ գրող- ՀԳՄ կայքում». Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  3. «Հայկ Սիրունյանի հոդվածներն ու հրապարակախոսությունները azg.am կայքում». Ազգ. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Հայկ Սիրունյանի հոդվածները Գրական թերթում». 2023 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  5. «Հայկ Սիրունյանի հարցազրույցը armenpress.am կայքին». armenpress.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  6. Սիրունյան, Հայկ Դուկասի (2021). Ադամամութ։ արդի պոեզիա. Edit print. ISBN 978-9939-75-588-5.
  7. «ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ. Փոշոտված թղթեր (մաս 1)- Հայկ Սիրունյան». Ազգ. 2022 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  8. Սիրունյան, Հայկ Դուկասի (2022). Չոր ապրիլ։ պատմվածքներ. Not known. ISBN 978-9939-78-187-7.
  9. «ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ».
  10. «Երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն».
  11. ««Հայկ Նագգաշեան» Գրական Հիմնադրամի 6- րդ Ամէնամեայ Մրցանակաբաշխութիւնը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել