Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Գևորգյան (նոյեմբերի 25, 1967(1967-11-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մասնավոր ձեռներեց, լրագրող, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 6-ին դարձել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։

Հայկ Գևորգյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 25 նոյեմբերի 1967
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Հայկ Գևորգյանը ծնվել է Երևանում՝ 1967 թվականի նոյեմբերի 25-ին։

ԽՍՀՄ զինված ուժերում ծառայություն է իրականացրել 1985-1987 թվականներին։

1984-1985 թվականներին սովորել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում։ 1987 թվականին սկսել է սովորել Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի ավտոմատ կառավարման համակարգեր ֆակուլտետում, իսկ 1990 թվականին թողել է ուսումը և զբաղվել մասնավոր ձեռներեցությամբ։

1994-1996 թվականներին եղել է «Լրագիր» օրաթերթի թղթակից, իսկ 1996-1998 թվականներին շարունակել է զբաղվել մասնավոր ձեռներեցությամբ։ 1998-2018 թվականներին եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից, լուսանկարիչ, տնտեսական մեկնաբան, իսկ 2013-2019 թվականներին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Ընտանիք խմբագրել

Հայկ Գևորգյանը ամուսնացած է և ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկ Գևորգյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».