Հայկ Բոսմաջյան

ամերիկահայ գրող

Հայկ Արամ Բոսմաջյան (անգլ.՝ Haig Aram Bosmajian, ապրիլի 10, 1928(1928-04-10), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - հունիսի 17, 2014(2014-06-17)[1]), ամերիկահայ գրող, դասախոս և պրոֆեսոր, որը 1983 թվականին արժանացել է Օրուելի մրցանակի՝ «Ճնշման լեզու» (1974) գրքի համար[2][3]։

Հայկ Բոսմաջյան
Ծնվել էապրիլի 10, 1928(1928-04-10)
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Վախճանվել էհունիսի 17, 2014(2014-06-17)[1] (86 տարեկան)
Մասնագիտությունգրող
ԿրթությունՍթենֆորդի համալսարան
ԱշխատավայրՎաշինգտոնի համալսարան
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Հայկ Բոսմաջյանը ծնվել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Գիտությունների դոկտորի կոչումը ստացել է 1960 թվականին Սթենֆորդի համալսարանում։ Իր աշխատություններում նա ուսումնասիրել է հռետորությունն ու խոսքի ազատությունը[3]։ Բոսմաջյանը եղել է Վաշինգտոնի համալսարանի խոսքի և հաղորդակցության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր[3], որտեղ դասավանդել է 1965 թվականից։

Անձնական կյանք

խմբագրել

57 տարի ամուսնացած է եղել Համիդա Բոսմաջյանի հետ, որը նույնպես գրող էր և հարևանությամբ գտնվող Սիեթլի համալսարանի պրոֆեսոր[3]։ Նրանց որդին՝ Հառլանը, դասավանդում է Էմերսոն քոլեջում և կնոջ՝ Անդրեա Մեյերի ու որդու՝ Այդան Բոսմաջյանի հետ բնակվում է Քեմբրիջում[2]։

Հայկ և Համիդա Բոսմաջյանները գրել են «Քաղաքացիական իրավունքների համար շարժման հռետորություն» դասագիրքը (1969), որը հրատարակվել է որպես ուսանողական դասագիրք՝ հռետորության ռազմավարությունը վերլուծելու համար[4]։

Աշխատություններ

խմբագրել

Հայկ Բոսմաջյանի ընտրված աշխատությունները ներառում են.

  • Anita Whitney, Louis Brandeis, and the First Amendment[5]
  • Burning Books (March 2006, 233 pages) 0-7864-2208-4.
  • The Freedom Not to Speak (New York, 1999, 248p.) 0-8147-1297-5.
  • Metaphor and Reason in Judicial Opinions (July 1992)
  • The Freedom to Publish (New York: Neal-Schuman, 1989, 230p.)
  • The Freedom of Religion (First Amendment in the Classroom) (June 1987)
  • Freedom to Read (April 1987)
  • Censorship, Libraries, and the Law (1983)
  • The Language of Oppression (1974)
  • The Principles and Practice of Freedom of Speech (1971)
  • Dissent, Symbolic Behavior and Rhetorical Strategies
  • Readings in speech (1965)
  • "The Communist Manifesto: Critical Essay"
  • "Lying to the People", Western Journal of Speech Communication, Fall 1991.
  • "Dehumanizing People and Euphemizing War", Christian Century, December 5, 1984.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Haig Aram Bosmajian
  2. 2,0 2,1 «Haig Bosmajian Obituary (2014) - Seattle, WA - The Seattle Times». www.legacy.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 "Haig Bosmajian", Sheftman.com, September 1999, webpage: Sheftman-Basma
  4. "CCR 751 Richardson & Jackson: African American Rhetoric(s)", Jacqueline Jones Royster, October 2007, webpage: Wordpress-CCR-751.
  5. Bosmajian, Haig A. (2010). Anita Whitney, Louis Brandeis, and the First Amendment. Fairleigh Dickinson University Press. էջ 150.

Արտաքին հղումներ

խմբագրել