Հայկական կրթական բարեսիրական միություն (Լիբանան)
Հայկական կրթական բարեսիրական միություն (ՀԿԲՄ), հիմնվել է 1969 թվականին։ Վայելում է Հնչակյան կուսակցության հովանավորությունը։ Սկզբում առավելաբար զբաղվել է կրթական աշխատանքով, հովանավորել Սահակյան-Լեոն Մկրտիչյան քոլեջր, օժանդակել չքավոր աշավերաների և կարիքավոր ընտանիքների։
1988 թվականին Բեյրութի հայաշատ Հաճըն թաղամասում հիմնել է դարմանատուն-ընկերային ծառայության կենտրոն։ Ներկայումս երկու այլ դարմանատներ ունի Բեյրութի արվարձաններից Սին-էլ-Ֆիլում (Թոմարզա թաղ, 1997 թվականից) և Ռաուղայում (Էհլան կենտրոն, 1995 թվականից)։