Հայկական բժշկական գիտական միություն

Հայկական բժշկական գիտական միություն, ՀԲԳՄ (ռուս.՝ Армянское медицинское научное сообщество, АМНС), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գործող հայկական բժշկական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպության ղեկավարն է մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանը։

Հայկական բժշկական գիտական միություն
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
ՀապավումՀԲԳՄ
Հիմնադրված2015 մարտի 1
Իրավ. կարգավիճակԳործող
ՏեղագրությունՌուսաստան Մոսկվա, Ռուսաստան
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, ռուսերեն, անգլերեն
ՂեկավարՀասմիկ Ահարոնյան
Վերադաս կազմակերպությունՄՀԵԱ
Կամավորներ100-110 ուսանող, 19 բժիշկ

Միությունը հանդիսանում է Մոսկվայի հայ ուսանողների, օրդինատորների/ինտերնների, բժիշկների միավորման հարթակ։ Կազմակերպության օգնությամբ ուսանողները վարժեցնում են իրենց պրակտիկ հմտությունները և կատարելագործում են տեսական գիելիքները։

Նպատակներ խմբագրել

Կազմակերպության նպատակներն են.

  • Հայ երիտասարդության միավորումը՝ մասնագիտական սկզբունքի հիման վրա։
  • Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող հայ երիտասարդության ընդհանուր բժշկական կոմպետենտության բարձրացումը,
  • Կայացած մասնագետների միավորումը՝ փորձի փոխանակման, մշտական մասնագիտական ինքնազարգացման և մանկավարժական հմտությունների բարձրացման նպատակով

Խնդիրներ խմբագրել

Կազմակերպության խնդիրներն են.

  • Բժշկության մեջ գոյություն ունեցող ուղղություններին ծանոթանալը,
  • Հետաքրքրող մասնագիտությունների հիման վրա խմբակների ստեղծում,
  • Պրակտիկ հմտությունների տարածում, այդ թվում.
  • Հերթապահություններ մասնագետների հետ,
  • Ընթերակայում,
  • Լեքցիաների անցկացում,
  • Բանավեճի ակումբների անցկացում։
  • Բժշկական շտապ օգնության ցուցաբերման մաստեր կլասերի անցկացում,
  • Մասնագետների օգնությամբ գիտական ուսումնասիրությունների զարգացում,
  • Ստաժավորումներ Հայաստանի հիվանդանոցներում։

Ղեկավարություն խմբագրել

Կազմակերպությունը գլխավորում է մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանը, ինչպես նաև գործում է կազմակերպչական հանձնաժողովը, որի մեջ մտնում է 5 անդամ։

Պատմություն խմբագրել

Կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականի մարտի 1-ին։

2017 թվականի օգոստոսի 15-25-ին ՀԲԳՄ անդամների՝ Ռուսաստանի Դաշնության համալսարանների ուսանողների և առաջատար կլինիկաների մասնագետների կողմից Արցախ կազմակերպած գործնական այցի ընթացքում Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություներում կազմակերպվել է «Բաց դռների օր»[1][2]։ Բացի այդ, ՀԲԳՄ մասնագետները հանդես են եկել նաև դասախաոսություններով, որոնք վերաբերվում են մանկաբուժության և վիրաբուժության արդի մոտեցումներին[1]։ Արցախի բուժհաստատություներում աշխատանքը սկսելուց առաջ, 2017 թվականի օգոստոսի 14-ին ՀԲԳՄ անդամները կազմակերպության ղեկավար, մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանի գլխավորությամբ հանդիպել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանին[1][3]

Ուղղություններ խմբագրել

Կազմակերպությունը ունի հետևյալ գործող ուղղությունները.

  • Ներքին հիվանդությունների ներածություն,
  • Պաթոլոգիական ֆիզիոլոգիա,
  • Թերապիա,
  • Սրտաբանություն,
  • Մանկաբուժություն,
  • Վիրաբուժություն,
  • Սրտավիրաբուժություն,
  • Պլաստիկ վիրաբուժություն,
  • Անոթային վիրաբուժություն,
  • Ակնաբուժություն,
  • Ատամնաբուժություն,
  • Էնդոկրինոլոգիա,
  • Նյարդաբանություն,
  • Օթորինոլարինգոլոգիա,
  • ՈՒՁՀ դիագնոստիկան մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ,
  • Մաշկաբանություն, գեղարարաբանություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել