Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիվա (այլ կիրառումներ)
Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին (ռուս.՝ Вива. Врачи и волонтёры — Армении), Ռուսաստանում հիմնադրված և Հայաստանում, առաջին հերթին՝ Արցախում, գործող բարեգործական հիմնադրամ[1]։ Հիմնադրամի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, մասնաճյուղը՝ Երևանում[1]։
Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին | |
---|---|
Տեսակ | բարեգործական կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | 2016 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
Նպատակներ
խմբագրելԿազմակերպության նպատակներն են[1][2].
- Հայաստանի, առաջին հերթին՝ Արցախի, հիվանդանոցների տեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացումը.
- Հայաստանի բնակչության համար Վիվայի բժիշկների կողմից անվճար կոնսուլտացիաների, վիրահատությունների անցկացումը։
- ֆինանսական օգնություն՝ անապահով ընտանիքների հիվանդ անդամների բուժման համար։
- Հայերի ոսկրածուծի դոնորական բանկի ստեղծում։
Սկզբունքներ
խմբագրելԿազմակերպության սկզբունքներից է գործունեության, ֆանդրայզինգի և միջոցների բաշխման մաքրությունը, թափանցիկությունը։ Գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը հրապարակվում են կազմակերպության էջերում[1]։
Պատմություն
խմբագրելԿազմակերպությունը պաշտոնապես հիմնադրվել է 2016 թվականի ապրիլի 7-ին, սակայն փաստացի սկսել է գործել ապրիլի 2-ից՝ Ապրիլյան պատերազմի սկսման հետ։ Քառօրյա պատերազմի օրերին կազմակերպությունը Արցախ ճակատ է ուղարկել հակաայրվածքային միջոցներ, վիրակապել և բազմաթիվ այլ միջոցներ, իսկ օրեր անց կազմակերպել են շտապ օգնության մեքենայի գնման համար գումարի հավաքում։ 2016-2017 թվականների ընթացքում կազմակերպության միջոցներ կահավորվել է Արցախի արյան փոխներարկման միակ կայանը, գնվել է Արցախ են ուղարկվել շտապ օգնության մի քանի մեքենա, Ստեփանակերտի և Մարտակերտի վիրահատության և վերակենդանացման բաժինների սարքավորումներ և այլն։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում Արցախ է ուղարկվել ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն։ Հայաստան և Արցախ է ուղարկվել չունեվոր ընտանիքների համար 2 տոննա իրեր։
Կազմակերպության ֆինանսական միջոցներ հավաքելու հիմնական եղանակն է Մոսկվայում աճուրդների կազմակերպումը, սակայն աճուրդի իրերը բերվում են ողջ աշխարհից[1]։
Անձնակազմ
խմբագրել- Տատյանա Հովհաննիսյան, ղեկավար։
- Ջուլիանա Կադրիա, մամլո խոսնակ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Մոսկվայում գործող «Հույսի ցուցակ» և «Վիվա» կազմակերպություններն իրենց օժանդակությունն են բերել Արցախին
- Վիվա. Հայաստանի բժիշկներ և կամավորները (ռուս.) Ֆեյսբուքում
- Татьяна Оганесян: «ВИВА – это про жизнь» (ռուս.)
- Сила в сплоченности: благотворительный вечер в поддержку Арцаха в Москве (ռուս.)
- При содействии функционирующей в Москве организации «ВИВА» в Степанакерте будет создана станция переливания крови (ռուս.)