Հայկական բարեգործական ընդհանուր միության Կանադայի մանսաճյուղ
Հայկական բարեգործական ընդհանուր միության առաջին մասնաճյուղ, ՀԲԸՄ մասնաճյուղ Կանադայում։
Պատմություն
խմբագրելՀԲԸՄ-ն իր մասնաճյուղը հիմնել է Տորոնտոյում, 1923 թվականին, Լեռն Պապայանի գլխավորությամբ։
Մինչև 1950-ական թվականները զգալի օգնություն է ցույց տվել հայ գաղթականներին և աղետյալներին։ 1981 թվականից ունի իր սեփական շենքը, որտեղ գործում են մշակութային հանձնախումբը, երիտասարդական բաժինը, մարզական և արիների խմբեր, պարախումբ։ Հրատարակում է «Խոսնակ» տեղեկատու պարբերաթերթը։
Մոնրեալի մասնաճյուղ
խմբագրելՄոնրեալի մասնաճյուղը հիմնվել է 1957 թվականին՝ Խաչիկ Շիրոյանի և Քերովբե Պտուկյանի ջանքերով։ 1977 թվականից ունի իր շենքը։ Գործում են մշակութային և տիկնանց հանձնախմբեր, 1964 թվականից՝ մարզական խմբեր (բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի), որոնք տարին մեկ կազմակերպում են «Նավասարդյան» խաղեր, երիտասարդական բաժին։
1970 թվականից գործում է ՀԲԸՄ Արմեն Քեպեք-Ալեք Մանուկյան վարժարանը։
Կարճ ժամանակով՝ 1978 թվականին, լույս է ընծայել «Նոր այգ» տեղեկատու պարբերաթերթը։ 2002 թվականի դեկտեմբերին Կանադայի կառավարությունը Մոնրեալի ՀԲԸՄ մշակութային հանձնախմբի նախագահ Արսինե Աթթարյանին շնորհել է «էլիզաբեթ Բ թագուհու հոբելյանական ոսկե մեդալը»՝ ի գնահատումն հայ համայնքի բարգավաճմանն ուղղված նրա գործունեության։