Հայկական Փի Ար ասոցիացիա

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ Հայկական Փի Ար ասոցիացիան հասարակական, ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է հաղորդակցության և հանրային կապերի մասնագետներին։ Հայկական Փի Ար ասոցիացիայի առաքելությունն է նպաստել հաղորդակցության ոլորտի զարգացմանը, հանրային կապերի նոր մշակույթի ձևավորմանը։

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։ Հայկական Փի Ար ասոցիացիայի Պատվավոր անդամ է գերմանացի հայտնի հաղորդակցության մասնագետ, ճառագիր Վազրիկ Բազիլը։

Կառուցվածք խմբագրել

Հայկական Փի Ար ասոցիացիայի գիտահետազոտական կենտրոն՝ ստորաբաժանման հիմնական առաքելությունն է հանրային կապերի և հաղորդակցության մասին տեղեկատվությունը քննարկել գիտական մակարդակում, իրականացնել ոլորտային հետազոտություններ և ուսումնասիրություններ, հանրային կապերի և հաղորդակցության թրենդների, զարգացումների և մարտահրավերների մասին հրատարակել գիտական հոդվածներ։

Հայկական Փի Ար ասոցիացիան 2016 թվականին հիմնադրել է Հայկական PR մրցանակաբաշխությունը, որի նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող և իրականացված լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը։ Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից իրականացվող հանրային կապերի (PR) ամենամյա հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը։ Հայկական PR մրցանակաբաշխությունն իրականացվում է բացառապես գիտական հետազոտությունների վրա։ Տարբեր տարիներին կազմակերպչական գործընթացին են միացել նաև Հայաստանում Beeline ընկերությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը[1]։

Կրթական ստորաբաժանում՝ ստորաբաժանման նպատակն է պատրաստել հանրային կապերի հմուտ և գրագետ մասնագետներ։ Հանրային կապերը ռազմավարական հաղորդակցություն է, թրենդների մերլուծության գիտություն և արվեստ, հանրային կապերը կանխատեսում է գործողությունների հնարավոր հետևանքները, իսկ PR մասնագետները կազմակերպության առաջնորդներին մի կողմից խորհրդատվություն են տալիս, մյուս կողմից իրականացնում կազմակերպության հաղորդակցության ռազմավարությունը՝ ի շահ կազմակերպության և հանրության։ Հանրային կապերի մասնագետները կենսական նշանակություն ունեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի համար՝ որպես ժողովրդավարական համակարգի կարևոր մասնիկ։ Հայկական Փի Ար ասոցիացիան պարբերաբար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ ինչպես պետական գերատեսչությունների հաղորդակցության մասնագետների[2], այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացութցիչների համար։ 2015 թվականին հիմնադրել է Հայկական PR դպրոցը՝ նպատակ հետապնդելով նպաստել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ։

Դպրոցի խնդիրն է.

• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,

• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,

• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,

• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը։

PR դպրոցն անվճար է բոլոր անդամների համար։ Դպրոցում դասախոսում են Հայաստանում գործող պետական գործիչներ, հայտնի մասնագետներ[3][4][5]։

«PRactice» հանրային կապերի և հաղորդակցության գործակալություն՝ ստորաբաժանումը սիրով առաջարկում է իր ծառայությունները հանրության հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման և պահպանման համար։ Գործակալությունում ընդգրկված են Հայաստանի լավագույն մասնագետները, որոնք հմտորեն մշակում են ռազմավարություններ, տրամադրում խորհրդատվություն, կառուցում մեդիա հարաբերություններ, կազմակերպում հատուկ միջոցառումներ, մշակում և ձևավորում կորպորատիվ բրենդ, իրականացնում թվային հաղորդակցություն, օգնում հաղթահարել յուրաքանչյուր ճգնաժամ[6]։

Հայկական Փի Ար ասոցիացիան համագործակցում է մի շարք գործընկեր կազմակերպությունների հատ շուրջ 20 երկրից՝ ներառյալ Եվրամիության անդամ երկրները, Ռուսաստանը և ԱՄՆ՝ զարգացնելով հանրային կապերի մշակույթը Հայաստանում։

Գիտական աշխատանք խմբագրել

«Public Relations»-ը անգլերեն եզրույթ է, որը թարգմանաբար նշանակում է «հանրային հարաբերություններ»։ PR երևույթի ամբողջական սահմանումը տալիս է անգլիացի Սեմ Բլեկը. «Հանրային կապերը գիտություն է, մշակույթ, մեթոդների, հնարների, տեխնոլոգիաների միաձուլում՝ ուղղված արտաքին միջավայրի հետ փոխհամաձայնության հասնելուն, որը հիմնվում է ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության վրա»[7]։

Հայկական Փի Ար ասոցիացիան, նպատակ ունենալով զարգացնելու հաղորդակցության ոլորտը, կրթելու գրագետ հաղորդակցության մասնագետներ, հեղինակել է երկու գիրք, բազմաթիվ գիտական հոդվածներ։

«Հանրային կապեր» գիրքը հանրային կապերի հայալեզու առաջին գիրքն է, որը հրատարակվել է 2008 թվականին։ Գիրքը հրատարակության է երաշխավոր Երևանի պետական համալսարանի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնը։ Գիրքը նախատեսված է ուսանողների, դասախոսների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, գերատեսչությունների, առևտրային կազմակերպությունների հանրային կապերով զբաղվող մասնագետների համար[8]։

«Հանրային կապերը զանգվածային հաղորդակցության համատեքստում» գիրքը հրատարակվել է 2014 թվականին։ Գիրքը հրատարակության է երաշխավորել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Արխիվացված 2015-07-06 Wayback Machine գիտական խորհուրդը։ Գրքում տեղ գտած դասախոսությունները նախատեսված են հանրային կապերի մասնագետների, դասախոսների և ուսանողների համար[9]։ Դասախոսություններն ընթերցողին հնարավորություն կտան ծանոթանալ հաղորդակցության տեսակներին, հաղորդակցական հմտություններին, տեղեկատվության փոխանակման գործընթացին, արդյունավետ շփման կանոններին, հանրային կապերի մասնագետի գործառույթներին, վերջինիս աշխատանքային գործիքներին։ Դասախոսությունների վերջում զետեղված է հանրային կապերի մասնագետին անհրաժեշտ եզրութների բացատրական բառարան[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  2. «Ավարտվել է էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպված դասընթացը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  3. «Արման Թաթոյանը PR դպրոցի շրջանավարտների հետ քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի հանրային հաղորդակցության ռազմավարությունը».
  4. «Սփյուռքի նախարարը PR դպրոցի երկրորդ հոսքի շրջանավարտներին է հանձնել ավարտական դիպլոմները».
  5. «ՀՀ արդարադատության նախարարը դիպլոմներ է հանձնել PR դպրոցի շրջանավարտներին».
  6. «Հայկական Փի Ար ասոցիացիայի պաշտոնական կայքէջ».
  7. [www.armpr.org «Հայկական Փի Ար ասոցիացիայի պաշտոնական կայքէջ»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  8. Ավետիսյան, Աստղիկ (2008). Հանրային կապեր. դասախոսություն. Երևան: Անտարես. ISBN 978-9939-51-062-0.
  9. Ավետիսյան, Աստղիկ (2014). Հանրային կապերը զանգվածային հաղորդակցության համակարգում. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. ISBN 978-5-8084-1864-6.
  10. «ԵՊՀ հրատարակչություն».