Աստղիկ Ավետիսյան

հայ լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Աստղիկ Ավետիսյան (օգոստոսի 21, 1977(1977-08-21), Մարտունի, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, հասարակական գործիչ, լրագրող, Երևանի պետական համալսարանի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու։

Աստղիկ Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1977 (43 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, Հայաստան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունհասարակական գործիչ, լրագրող, հանրային կապերի մասնագետ(PR)
Աշխատանք1994-ից

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1977 թ. օգոստոսի 21-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ 1994-1999 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003 թ. ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրան։ 2010 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1994-1997 թթ թղթակցել է «Հայաստան», «Լրագիր», «Հայկական ժամանակ», «Մոլորակ», «Երևանյան օրեր», «Զրուցակից», «Առավոտ», «Երևանի համալսարան», «Ժուռնալիստ», «Գարուն», պարբերականներին։ 1997-1999 թթ թղթակցել է «Նորք» հեռուստաընկերության «20-21 դարաշեմին», «Ուսանողական ակնթարթներ» հաղորդաշարերին, «Լրաբեր», «Լուրեր» լրատվական ծառայություններին, Հայաստանի ազգային ռադիոյի «Երևան» ծրագրին, «Ասուն-լուր» երիտասարդական հաղորդմանը։ 1995-1998 թթ աշխատել է «Շրջան» թերթում որպես լրագրող։ 1998-2000 թթ աշխատել է «Ընթացք» հեռուստաընկերությունում՝ որպես գլխավոր խմբագիր։ 2002-2008 թթ դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ 2001-2003 թթ եղել է «Տեղեկագիր Հայաստանի երիտասարդության» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։ 2000-2008 թթ զբաղեցրել է Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետի պաշտոնը։ 2006 թ. հիմնադրել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ[1]: 2008-2011 թթ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնականը։ 2011 թ. նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոյի Արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, ապա՝տնօրենի օգնական։ 2011-2013 թթ աշխատել է «Քլինլենդ» ընկերությունում՝ որպես հանրային կապերի(PR)տնօրեն։ 2012 թվականին վարել է «Արմնյուզ» հեռուստաընկերության «Գիտակ» գիտահանրամատչելի նախագիծը[2]։ 2013 - 2014 թթ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հասարակության հետ կապերի պատասխանատու։ 2001 թվականից մինչ օրս դասախոսում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2014 թ.ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ է։ 2014 թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստումների բաժնի ուսուցանող է։ 2015 թ. հիմնադրել է Հայաստանի հանրային կապերի (PR) առաջին դպրոցը։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտական, ուսուցողական ծրագրերի, դասընթացների, գիտաժողովների՝ մասնակցի, ուսուցանողի կազմակերպչի և վարողի դերում։ Մի շարք լրագրողական մրցույթների ժյուրիի անդամ և նախագահ է հանդիսացել։ Հեղինակել է 30 գիտական, բազմաթիվ լրագրողական հոդվածներ, 5 գիտական, մասնագիտական գիրք։

Գիտական աստիճանԽմբագրել

Բանասիրական գիտությունների թեկնածու (2010 թ.) «Հեռուստածրագրերի տիպաբանություն (հեռուստատեսությունը հասարակական նոր հարաբերությունների ձևավորման պայմաններում)», ԲՈՀ, 012 մասնագիտական խորհուրդ 03.04.2014 ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

Գիտական հետաքրքրությունների շրջանակԽմբագրել

Հեռուստատեսային ժուռնալիստիկա, Հանրային կապեր (PR), Քաղաքագիտություն, Հոգեբանություն, Նորագույն տեխնոլոգիաներ։

ԾանոթագրություններԽմբագրել

Աստղիկ Շամս Ավետիսյան`գրքեր Հանրային կապերը զանգվածային հաղորդակցության համակարգում, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, 72 էջ Հեռուստատիպաբանություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2010, 40 էջ, Հանրային կապեր, «Անտարես» հրատարակչություն, Երևան 2008 , 140 էջ Հեռուստածրագրերի տիպաբանություն. հեռուստահաղորդումների դասակարգման չափանիշներ, Երևան, ԵՊՀ հրատ., 2010, 120 էջ Հեռուստատեսային ինքնագովազդի տիպաբանական առանձնահատկությունները, Երևան, ԵՊՀ հրատ., 2010, 24 էջ