Հայկազ Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Սրապիոնի Շահինյան (հունվարի 19, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1993), խորհրդային տնտեսական, պետական-քաղաքական գործիչ, ներքին անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ (1944)[1]։ Հայրենական մեծ պատերազմին մասնակից[2]։ ԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր։
Հայկազ Շահինյան | |
---|---|
հունվարի 19, 1924 - 1993 | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1924 թվականին, Երևանում։ 1931-1934 թվականներին ընտանիքի հետ ապրել է Իվանովո քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը[2]։ 1942 թվականին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Այդ ընթացքում ավարտել է Երևանի պոլիտեխնիկի 2 կուրսը։ 1948 թվականին զորացրվել է և աշխատանքի անցել Երևանի ճշգրիտ սարքերի գործարանում՝ որպես կադրերի տեսուչ, որտեղից 1951 թվականին գործուղվել է ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարություն։ 1951 թվականից Պետական անվտանգության և իրավապահ մարմիններում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները[1]՝
- Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ՊԱԿ-ի կուսակցական կոմիտեի քարտուղար (1954-1957), 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,
- ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից ԿԳԲ-ի նախագահի տեղակալ կադրերի գծով-կադրերի վարչության պետ (1957-1969),
- ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի 1-ին տեղակալ (1969-1977),
- ՀԽՍՀ դատախազի տեղակալ (1977-1983),
- Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարար (3․11․1983 -06․1988)։
1985 թվականին Արարատի շրջանի ընտրական օկրուգից ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր[2]։
Մահացել է Երևանում 1993 թվականին։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[1][3]։
Պարգևներ
խմբագրել- «Կարմիր աստղ» շքանշան[2]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան