Հայիթիի արտաքին պարտքը այն հիմնական պատճառներից մեկն է, որը հանգեցրել է երկրի ներկայիս մշտական աղքատությանը։ Այն բանից հետո, երբ 1804 թվականին ստրուկները իրենց հռչակեցին անկախ և երկիրը ազատագրեցին, Ֆրանսիան պահանջեց, որ նոր ձևավորված պետությունը ֆրանսիական կառավարությանը և ստրկատերերին վճարի 21 միլիարդ ամերիկյան դոլարին համարժեք գումար ստրուկների գողության և այն տարածքների համար, որոնք նրանք վերածել էին շաքարի և սուրճի եկամտաբեր պլանտացիաների։ Անկախացման համար ստացված պարտքերը ֆինանսավորվեցին ֆրանսիական բանկերի և ամերիկյան «Սիթիբանկ»-ի կողմից և ամբողջությամբ վճարվեցին 1947 թվականին։

Հայիթիի պետական դրոշը

Ավելի ուշ, կոռումպացված Դյուվալիե դինաստիան ավելացրեց երկրի պարտքերը, և կարծիքներ կան, որ նրանք օգտագործել են այդ գումարները իրենց իշխանությունը տարածելու, ինչպես նաև իրենց սեփական շահերի համար։ 21-րդ դարի սկզբներին, մասնավորապես 2010 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, Համաշխարհային բանկը և որոշ կառավարություններ զրոյացրին Հայիթիի՝ իրենց հանդեպ ունեցած պարտքի մնացորդային մասերը։ Ֆրանսիան զրոյացրեց վերջին շրջանի 77 միլիոն ամերիկյան դոլար հաշվեկշռով վարկը, բայց հրաժարվեց մարված համարել Անկախացման պարտքը։

Սանտո Դոմինգո խմբագրել

Հայիթին նախկինում Նոր աշխարհի ամենահարուստ գաղութներից մեկն էր։ 1697-1804 թվականների ընթացքում, ֆրանսիական կարգերի ժամանակ, Արևմտյան Աֆրիկայի 800000 ստրուկներ տեղափոխվել էին այսպես կոչված Սանտո Դոմինգո` հսկայական պլանտացիաներում աշխատելու նպատակով, որտեղ արտադրվում էին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից սպառվող սուրճի 60 %-ը և ամբողջ աշխարհի շաքարավազի 3/4-ը[1]։ Սանտո Դոմինգոն ոչ միայն կազմում էր աֆրիկյան ամբողջ ստրկատիրական առևտրի 1/3-ը, այլ նաև պայմանները, որոնց ներքո ապրում և գործում էին ատրուկները, համարվում էին ամենադաժաններից մեկը։ Սանտո Դոմինգոյի բնակչությունը 1790 թվականին կազմել է 520000 մարդ, որից 425000-ը ստրուկներ էին[1]։

Անկախության պարտք խմբագրել

Հայիթիի պարտքը ժառանգվել է Ֆրանսիայի լծի տակից 1804 թվականին դուրս գալուց անմիջապես հետո։ Տրամադրության տակ ունենալով ռազմանավեր` 1825 թվականին Ֆրանսիան Հայիթիից պահանջեց փոխհատուցել իր ստրուկների և վերջիններիս գաղութի կորստի համար։ Հայիթին որպես ինքնիշխան պետություն ճանաչելուն ի պատասխան` Ֆրանսիան պահանջեց 150 միլիոն ֆրանկ, ինչպես նաև իր երկիր ներմուծվող ապրանքների գների իջեցում 50 %-ով[2]։ 1838 թվականին Ֆրանսիան համաձայնեց իջեցնել պարտքի չափը մինչև 90 միլիոն ֆրանկ, որը պետք է վճարվեր պլանտացիաների նախկին սեփականատերերին 30 տարվա ընթացքում` իրենց կորցրած գումարները փոխհատուցելու համար[3]։ Հայիթիի կողմից Ֆրանսիային վճարվեց ներկայիս 21 միլիարդ դոլարին համարժեք գումար[4]։

Գումարների փոխանցումը Հայիթիից Ֆրանսիային և տարբեր այլ բանկերի, որոնք ֆինանսավորել էին անկախացման պարտքը, պաշտոնապես հրապարակված է[5]։ Մանրամասնորեն փաստաթղթավորվել են նախկին ստրկատերերի կողմից հաստատված փոխհատուցման իրավապահանջները, ներառյալ կորցրած ստրուկներին համարժեք դրամական միջոցները, որոնք ձևավորել էին ֆրանսիական կառավարության պահանջների հիմքը։

Նմանապես, պահպանվել են նաև 1825 թվականի Որոշման կետերը և բանակցությունների հիմքերը։

Ֆրանսիայի կառավարությունը վերջնականապես հաստատեց 90 միլիոն ֆրանկի վճարումը 1893 թվականին։ Հայիթին ամբողջությամբ մարեց պարտքի մնացած մասը և տոկոսագումարները 1947 թվականին։ Առաջին վճարման պատմության մեջ մանրամասնորեն արձանագրվել է, թե ինչպես է 24 միլիոն ոսկե ֆրանկը տեղափոխվում Փարիզ։ Պատմաբանները հայտնաբերել են 1825 թվականի Որոշման հետ կապված վարկի փաստաթղթերից մինչև 1947 թվականի Ազգային Սիթիբանկին վերջնականապես փոխանցած վճարումները[3]։

Դյուվալիեների պարտքը խմբագրել

1957-1986 թթ․ Հայիթին ղեկավարվում էր կոռումպացված և դաժան Դյուվալիե դինաստիայի կողմից։ Միայն այս ընթացքում առաջացած վարկի չափը գնահատվում է Հայիթիի 2000 թվականի պարտքի մոտավորապես 40 %-ը՝ մինչ պարտքի մեղմացման համար դոտացիաների շնորհումը։ Այս ֆոնդերի միջոցները օգտագործվեցին հզորացնելու համար Դյուվալիերների և այլ խարդախ սխեմաների ազդեցությունը ամբողջ Հայիթիի վրա։ Խոշոր չափերի հասնող գումարներ պարզապես գողացվեցին Դյուվալիերների կողմից։

Հայիթի պարտքը մարելու առաջին քայլեր խմբագրել

Ջուբլի ԱՄՆ-ն, Ջուբլիի պարտքի հարթակը[6] և ուրիշներ օգնության հասան Հայիթիին՝ բազմաշերտ կառույցների հանդեպ ունեցած պարտքը մարելու համար, ներառյալ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Զարգացման միջամերիկյան բանկը, հիմք ընդունելով այն փաստարկները, որ այս պարտքը ոչ միանգամայն է (իրավական սահմանմամբ՝ անցանկալի պարտք)։ Վերջիններիս կարծիքով, ավելի լավ կլիներ, որ Հայիթին ֆոնդերից եկած պարտքի սպասարկման գումարները ծախսեր կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման վրա[7]։

Հայիթիի պարտքի մարման խնդրի լուծումը[8] 2008 թվականի փետրվարին ունեցավ 66 համահովանավորներ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում։

Միացյալ նահանգների մի շարք կազմակերպություններ լույս ընծայեցին գործողությունների ազդանշաններ Հայիթիի պարտքի մարման խնդրի լուծման վերաբերյալ, ինչպես նաև Կոնգրեսին վերաբերող նամակ ԱՄՆ ֆինանսների նախարարությանը[9],ներառյալ Ջուբլի ԱՄՆ-ն, Հայիթիի արդարադատության և ժողովրդավարության կառույցը և «Քրիստոնեական խաղաղություն» կազմակերպությունը։

Պարտքի մարում խմբագրել

Հայիթիի ամբողջ արտաքին պարտքի ամենաբարձր ցուցանիշը կազմել է 1.8 միլիարդ դոլար[10][11]։ 2006-2009 թթ․ հայիթին ներառվեց Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամիի «չափազանց շատ պարտք ունեցող աղքատ երկրներ» նախաձեռնության մեջ[12]։ 2009 թվականի սեպտեմբերին, հետևելով տնտեսական և սոցիալական բարեփոխումների ծրագրին, Հայիթին բախվեց նշված նախաձեռնությունը ավարտելու պահանջին, քանի որ վերջինս սահմանափակում էր արտաքին պարտավորությունները մարելու գործընթացի իրականացումը։ Սա կրճատեց արտաքին պարտքի անվանական արժեքը 757 միլիոն դոլարով[13] և ապագա պարտքի սպասարկման գումարները 1.2 միլիարդ դոլարով[14]։

Հայիթիի ամենամեծ կրեդիտոր Զարգացման միջամերիկյան բանկը Հայիթիի պարտքի մարմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում մարեց մինչև 2005 թվականը առաջացած վարկերը, և շարունակում է վերջինիս պարտքեր տրամադրել մինչև այսօր։ Հայիթիի՝ Զարգացման միջամերիկյան բանկի հանդեպ ունեցած պարտքը կազմում է մոտավորապես կես միլիարդ դոլար (ներառյալ պարտքի սպասարկման գումարները), որը պլանավորվել է բանկի կողմից՝ հաջորդող տարիներին նվազելու միտումով։ Պարտքի սպասարկման գումարները ԱՄՆ կառավարությունը վճարում է Հայիթիի անունից դեռ երկրաշարժից առաջ[15]։

2010 թվականի ավերիչ երկրաշարժից հետո մի շարք սոցիալական միավորումներից ստացվեցին պարտքի հետագա մարմանը ուղղված աջակցություններ։ Հաշվի առնելով ողբերգական պատահարը, ինչի արդյունքում Հայիթիի պարտքը վերադարձավ նախկին 1.25 միլիարդին, մի շարք միավորումներ, որոնցից էր օրինակ Ջուբլիի պարտքի հարթակը, կոչ արեցին, որ պարտքի մարումը չեղարկվի։ Բացի այդ, արտակարգ դրության հետեւանքով ԱՄՀ-ից Հաիթիի կառավարությանը փոխառություններ առաջարկվեցին։ Քաղաքացիական հասարակության խմբերը սկսեցին բողոքել դրամաշնորհներ տրամադրելու փոխարեն փոխառությունների առաջարկների դեմ, քանի որ Հայիթին առանց այն էլ խիստ պարտավորված երկրի էր, որը փորձում էր հաղթահարել նման ավերածությունները։ Այնուամենայնիվ, ոմանք պնդում են, որ Հայիթիի պարտքի սպասարկման տարեկան վճարումներն այնքան ցածր են (տարեկան 9 միլիոն դոլար, ԱՄՆ կառավարության կողմից Հայիթիի անունից վճարվող պարտքի սպասարկման համար), որ պարտքի չեղարկումը քիչ կօգնի երկրին վերականգնվել երկրաշարժից եւ չպետք է առաջնահերթություն լինի ակտիվ գործողությունների համար[13]։

Ֆրանսպրես գործակալությունը 2010 թվականի հունվարի 26-ին հաղորդեց, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ Վենեսուելայի տարածաշրջանային նվազեցված տոկոսադրույքով էներգետիկ դաշինքը ՝ Պետրոկարիբը, կչեղարկի Հայիթիի պարտքը։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ Վենեսուելայի հանդեպ Հայիթիի պարտքը կազմում է 295 մլն դոլար, ինչը կազմում է նրա արտաքին պարտքի մոտավորապես մեկ քառորդը ՝ 1,25 մլրդ դոլարի չափով[14]։

2010 թվականի մայիսի 28-ին Համաշխարհային բանկը հայտարարեց, որ հաշվի չի առնի Հայիթիի մնացած պարտքը բանկի առջև[16]։ Վերջինիս արժեքը 36 մլն դոլար էր[17]։

2015 թվականին Ֆրանսիան չեղարկեց ներկայիս պարտքից մոտավորապես 77 մլն դոլար, որը կապված չէր անկախության պարտքի հետ[18]։ 2004 թվականին Հայիթիի կառավարությունը Ֆրանսիայից պահանջեց վերադարձնել 1825-1947 թվականներին վճարած միլիոնավոր դոլարները՝ որպես ստրուկների ազատականացման արդյունքում ֆրանսիացի ստրկատերերի ու հողատերերի կորցրած գույքի փոխհատուցում։ 2015 թվականին Ֆրանսիայի կառավարությունը մերժեց այդ ծրագիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://canada-haiti.ca
  2. https://www.thenation.com/
  3. 3,0 3,1 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. Sommers, Jeffrey. Race, Reality, and Realpolitik: U.S.-Haiti Relations in the Lead Up to the 1915 Occupation. 2015. 1498509142. Page 124.
  5. Marquand, Robert (2010 թ․ օգոստոսի 17). «France dismisses petition for it to pay $17 billion in Haiti reparations». Christian Science Monitor. ISSN 0882-7729. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Jubilee Debt Campaign UK». Jubilee Debt Campaign UK. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. «109hr888ih» (PDF). Ijdh.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «Advocacy Our Work». Ijdh.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «Jubilee Debt Campaign UK : Country information : Haiti». Jubileedebtcampaign.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. «Haiti the land where children eat mud». The Times. London. 2009 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին.
  12. https://www.imf.org/en/Publications/CR/Issues/2016/12/31/Haiti-Enhanced-Initiative-for-Heavily-Indebted-Poor-Countries-Completion-Point-Document-23281
  13. 13,0 13,1 «For Haitians' Sake, Drop the "Drop the Debt"». Blogs.cgdev.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. 14,0 14,1 «Haiti: Debt Statistics and IMF support - Background Note». Imf.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. «IDB - Haiti and the IDB». Iadb.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. «World Bank cancels Haiti's debt». AFP. 2010 թ․ մայիսի 29. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  17. Wroughton, Lesley (2010 թ․ մայիսի 28). «World Bank cancels remaining Haiti debt». Reuters. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  18. «Hollande pledges Haiti investment». BBC News (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել