Հայերի ցեղասպանություն։ Նորությունների տեղեկագրեր ամերիկյան մամուլից (1915-1922)
«Հայերի ցեղասպանություն։ Նորությունների տեղեկագրեր ամերիկյան մամուլից (1915-1922)» (անգլ.` "The Armenian Genocide. News Accounts the American Press (1915 ”), հայերի ցեղասպանությանը վերաբերող՝ ամերիկյան մամուլից արտատպված լուսանկարների ժողովածու։ Հրատարակել է Բերկլիի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) համալսարանը 1985 թ.։ Կազմել է Ռիչարդ Կլոյանը։ ժող. ամփոփում է ԱՄՆ-ի 15 թերթերում («Նյու Յորք Թայմս», ինչպես նաև «Լիթըրըրի Դայջեսթ», «Աութլուք», «Աըր վեյ», «Աթլանթիք մանթլի» և այլն) տպագրված ավելի քան 260 հոդվածների և ականատեսների լուսանկարչական արտատպվածքներ։ Լրատվության աղբյուր են ծառայել Անգլիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրներից ստացված տեղեկատվությունները։
Ժողովածուի նյութերը վկայում են, որ ամերիկյան հասարակայնությունը լավատեղյակ էր ցեղասպանությանը, և որ դեռևս 1915-22 թթ. կասկած չէր հարուցում մի ամբողջ ժողովրդի ոչնչացման կազմակերպված բնույթը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |