Սիամում հայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 17-րդ դարին։ Վերջին տվյալներով՝ Թաիլանդում բնակվում է 1.000 հայ, ովքեր հաստատված են հիմնականում Բանգկոկում։ Նրանք զբաղվում են շինարարությամբ, ոսկերչությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ։ Թաիլանդում հայկական կազմակերպություններ և եկեղեցիներ չեն գործում։ Կրոնական արարողությունները կազմակերպվում են Բանգկոկի ավետարանական եկեղեցիներում՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդի մասնակցությամբ։ Հայերը համախմբված են Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության շուրջ (ՀՀ պատվավոր հյուպատոս՝ Նորայր Տեր-Գևորգյան)։

Թաիլանդահայեր
Flag of Thailand.svg
Թաիլանդի դրոշը
Ընդհանուր քանակ

2.000 - 3.000

Բնակեցում
Թաիլանդ Թաիլանդ
Մյանմա Մյանմա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ավստրալիա Ավստրալիա
Հնդկաստան Հնդկաստան
Հայաստան Հայաստան
Մալայզիա Մալայզիա
Լեզու(ներ)
Հայերեն, թայերեն, անգլերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի