Հայա Ռաշիդ ալ-Խալիֆա
Հայա Ռաշիդ ալ-Խալիֆա (արաբ․՝ هيا راشد آل خليفة, հոկտեմբերի 18, 1952[1]), Բահրեյնից իրավաբան և դիվանագետ։ 1999-2004 թվականներին լինելով Ֆրանսիայի դեսպան, Բահրեյնում եղել է առաջին կին դեսպանը։ Բահրեյնում նա առաջին կանանցից մեկն էր, ով սովորել է իրավագիտություն, և երրորդ կինը, ով նախագահել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում[2]։
Հայա Ռաշիդ ալ-Խալիֆա | |
Հայա Ռաշիդ ալ-Խալիֆան Ջորջ Ու. Բուշի հետ ՄԱԿ-ում, 2006 թվական | |
Կրթություն՝ | Ալեքսանդրիայի համալսարան, Այն Շամս համալսարան և Քուվեյթի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ, փաստաբան և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1952[1] (72 տարեկան) |
Դինաստիա | House of Khalifa? |
Քաղաքացիություն | Բահրեյն |
Հայր | Prince Rashed bin Abdullah Al Khalifa of Bahrain? |
Իրավական կարիերա
խմբագրելՀայան 1974 թվականին Քուվեյթի համալսարանում ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Ալեքսանդրիայի համալսարանում (Եգիպտոս) 1986 թվականին նա ստացել է Քաղաքացիական իրավունքների դիպլոմ, իսկ Ային Շամսի համալսարանում (1988, Եգիպտոս) ձեռք է բերել համեմատական իրավունքի դիպլոմ[3]։
Լուլվա ալ Ավադհիի հետ նա այն երկու կանանցից մեկն էր, ով Բահրեյնում 1979 թվականին ընդունվելով իրավաբան, զբաղվել է իրավաբանական պրակտիկայով։ Նկարահանել է «Հայա Ռաշիդ ալ-Խալիֆա» իրավագիտական ֆիլմը։ 1997 թվականից 1999 թվականը նա եղել է Միջազգային իրավաբանների ասոցացիայի կին փոխնախագահը։ Նա Բաահրեյնի թագավորական դատարանի իրավական խորհրդատուն է։
Դիվանագիտական կարիերա
խմբագրելՀայան 2006 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 17-ը եղել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 61-րդ նստաշրջանի նախագահը։ Նա երրորդ կինն է ով, զբաղեցրել է այս պաշտոնը (Վիջայա Լաքշմի Պանդիտից և Էնջի Ելիզաբեթ Բրուկսից հետո)։ 1969 թվականին դարձել է առաջին կին նախագահը։ Եղել է նաև առաջին մուսուլման նախագահը[4]։
1999 թվականից 2004 թվականը եղել է Ֆրանսիայում Բահրեյնի դեսպան։ 1999 թվականին ընտրվելով Ֆրանսիայի դեսպան,Բահրեյնում դարձել է առաջին կին դեսպանը։ Նա նաև հանդիսանում է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) մշտական պատվիրակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ UN News 8 June 2006 http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=18797&Cr=general&Cr1=assembly
- ↑ Official biography http://www.hraklf.com/shaikha_haya.html Արխիվացված 2010-07-29 Wayback Machine
- ↑ UN News Centre 17 September 2007 http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=23839&Cr=general&Cr1=assembly
Արտաքին հղումներ
խմբագրել- "Outgoing General Assembly president urges more dialogue among civilizations," UN News Centre, September 17, 2007.
- Election of the President of the United Nations General Assembly Արխիվացված 2006-06-24 Wayback Machine United Nations
- "Bahraini woman diplomat to become UN General Assembly Prez". Press Trust of India. Hindustan Times. June 8, 2006. Արխիվացված Սեպտեմբեր 30, 2007 Wayback Machine
- "A date 'to remember with pride'". Habib Toumi. Gulf News. June 8, 2006. Արխիվացված Հունվար 24, 2013 archive.today
- "Bahraini woman becomes UN General Assembly president". Zee News. June 8, 2006.
- UN General Assembly to be headed by its third-ever woman president, UN.org, June 8, 2006.
- Lawyer vows to strengthen UN(չաշխատող հղում), Daily Telegraph (Australia), July 5, 2006
- Haya Rashed Al Khalifa Law Firm Արխիվացված 2012-02-04 Wayback Machine