Հայաստան (թերթ, Թիֆլիս)

հասարակական-քաղաքական օրաթերթ։ Լույս է տեսել 1917-1918 թթ․-ին, Թիֆլիսում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)

«Հայաստան», հասարակական-քաղաքական օրաթերթ։ Կրում էր «Անդրանիկի օրգան» տիտղոսագիրը։ Լույս է տեսել 1917-1918 թթ․-ին, Թիֆլիսում։

Խմբագիր՝ Վահան Թոթովենց։

Հրատարակությունը նախաձեռնել էր Անդրանիկը՝ Հովհաննես Թումանյանի աջակցությամբ։ Արևմտահայերի ազգային խորհրդի ստեղծումից հետո դարձել է նրա խոսնակը։ Արտահայտել է արևմտահայերի, մասնավորապես՝ Կովկասում ապաստանած արևմտահայ փախստականների շահերը։ Թերթի շուրջ ձևավորվել է հայ քաղաքական նոր հոսանք, որը գտնվել է Անդրանիկի քաղաքական հայացքների ազդեցության տակ, ինչը առաջացրել է հայ քաղաքական որոշ կուսակցությունների դժգոհությունը։

Թերթը մեծ ուշադրություն է դարձրել հայկական հարցին, լուսաբանել է հայերի ցեղասպանության պատճառներն ու հետևանքներ, հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները, հանդես եկել Հայաստանի երկու հատվածների միասնության ամրապնդման օգտին։ «Հայաստան»-ը պաշտպանել է հայկական հարցի լուծման երեք տարբերակ.

  1. Հայաստանի միացումը Ռուսաստանին և ռուսական հովանավորության հաստատում,
  2. Հայաստանի ինքնավարություն՝ հայերի կառավարմամբ,
  3. Հայաստանի ինքնավարություն՝ դաշնակից պետությունների խորհրդի կառավարմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 135