Հայաստանի կենսագազային կայանքներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կենսագազայիև կայանքներ գոմաղբի և արեգակնային ջրատաքացուցիչ համակարգի համակցությամբ կենսագազ ստանալու առաջին կայանքներն ստեղծվել են 1998 թվականին Ապարանում՝ խոշոր եղջերավորների անասնապահ, ֆերմայում, հետագայում՝ նաև Եղվարդում ու Բաղրամյանում։ Լոսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայում ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում խոշոր կենսագագային կայանքը։ Այն բաղկացած է 50 մ3 ծավալով մեթանթենկից (բանող ազդանյութի ծավալը՝ 35 տ) և 70 մ3 ծավալով չոր գազամբարից։ Կայանքն ունի բանող զանգվածի նախնական պատրաստման համակարգ (բարբոտաժի, մանրացման և այլն)։ Գազի օրական արտադրությունը 90-135 մ3 է, օգտագործվում է թռչնաֆաբրիկայի կարիքների համար։ 2003 թվականին Երևանում՝ «Ագրոսերվիս» ընկերության տարածքում, շահագործման է հանձնվել 25 մ3 ծավալի ռեակտորով կենսագագային կայանք՝ խոշոր եղջերավոր անասունների գոմաղբի կենսբ. մշակման (օրական 50 մ3 կենսագազի արտադրությամբ) և բարձրորակ օրգանական պարարտանյութի ստացման համար։ Հանրապետությունում շարունակվում են գիտա- տեխ. ուսումնասիրությունները կենսագագային կայանքների արդյունավետության բարձրացման և համակցված տեղակայանքների մշակման ուղղությամբ։ ՀՀ-ի համար հեռանկարային են նաև տրանսպորտային կենսավառելիքների՝ կեևսաէթանոլի և կենսադիզելի ստացման և օգտագործման հետազոտությունները։