Հայաստանի բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը

Հայաստանում բահայի համայնքները[1] ծագել են դեռ Բահաուլլայի օրոք, երբ Հայաստանը մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1889թ. ռուսաստանյան դատարանը պատմության մեջ առաջին անգամ ճանաչեց Բահայի հավատի[2] անկախ բնույթը` որպես ինքնուրույն կրոնի և հանդես եկավ որպես դրա հետևորդների պաշտպան։ Այդ տարիների Հայաստանի համայնքները ունեին նաև կառավարման վարչական մարմին` բահայիների[3] Ազգային Հոգևոր Ժողովը, որի իրավասությունները տարածվում էին նաև Անդրկովկասի բահայիների վրա։

Ազգությամբ հայ բահայի Սիրանուշ Այվազյանը[4] 1990-ականների սկզբին տեղափոխվեց Բրազիլիայից Հայաստան։ Նրա ջանքերի շնորհիվ ձևավորվեց Երևանի բահայիների համայնքը։  Հայաստանի անկախության առաջին տարիներին բահայի համայնքնում կար ավելի քան 500 անդամ։ Նախ 1994 թվականին պետական գրանցում ստացավ Երևանի Բահայի համայնքը։ Ավելի ուշ՝ 1996 թվականին գրանցվեց Հայաստանի Բահայի համայնքը։ Հետևելով Բահայի հավատքի կառավարման սկզբունքներին՝ 1995 թվականին համայնքն ընտրեց իր առաջին ղեկավար մարմինը՝ Հայաստանի Բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը, որը իրավասու է Հայաստանի բոլոր բահայիների համար։

1. Հայաստանի բահայիների 1–ին ազգային հոգևոր ժողովի անդամները 2.Հայաստանի բահայիների համայնքը 1990–ականների սկզբին

Ամեն տարի ապրիլին Հայաստանի բահայիները[5][6][7] հավաքվում են Ազգային Համագումարում՝ ընտրելու հաջորդ Ազգային Հոգևոր Ժողովը։ Հայաստանի բահայի համայնքի այս բարձրագույն մարմինը պատասխատու է տեղի համայնքի զարգացման և լուսավորչական գործունեության համար։ Նա ապահովում է ելքը դեպի ԶԼՄ-ներ, գրականության հրատարակումը, համայնքի նյութական միջոցների տնօրինումը, բահայի օրենքներին վերաբերող հարցերով հավատացյալների խորհրդատվությունները և շատ այլ պարտականություններ։  Ժողովն ուղարկում է իր ներկայացուցիչներին տարածաշրջանային և միջազգային համաժողովների և հավաքների, ներկայացնում է համայնքը[8] Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, մարդու իրավունքների և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներում։

Ազգային պատվիրակները՝ համագումարի ժամանակ

Հայաստանի բահայի համայնքին ուղղվող ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանում բնակվող բահայիների անանուն նվիրատվությունների միջոցով։ Այսպիսով Ազգային Հոգևոր Ժողովն ունի ֆինանսական անկախություն և իր հայեցողությամբ ուղղում է տվյալ ֆոնդերը սոցիալ-տնտեսական զանազան ծրագրերի իրականացման համար։  Հայաստանի Բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը 1994թ մասնակցում է իր Միջազգային կառավարող մարմնի ընտրությանը, որը հայտնի է որպես Արդարության Համաշխարհային Տուն, որն ուղղորդում է ամբողջ միջազգային համայնքը։  

Բահայիները չունեն հոգևորականներ կամ այլ առանձին անհատներ ղեկավար պաշտոններում, ովքեր իրավասու են որոշումներ կայացնել։ Համայնքի կառավարման մոդելը նկարագրված է Բահայի գրվածքներում և կառավարման մարմիններն ընտրվում են ժողովրդավարական ճանապարհով։ Այս տեսակի կառավարման համակարգը ձևավորվում է տեղական, ազգային և միջազգային մակարդակներում։ Յուրաքանչյուր Հոգևոր ժողով բաղկացած է ինը հոգուց, որոնք ընտրվում են համայնքի 18 և ավելի բարձր տարիքի անդամների կողմից։ Բահայի հոգևոր ժողովները վերընտրվում են ամեն տարի։

Ընտրությունները կատարվում են առանց նախընտրական արշավի, գաղտնի քվեարկությամբ։ Ինը բահայիները, ովքեր ստանում են ձայների մեծամասնությունը, ընտրվում են Հոգևոր ժողովի անդամներ, և համայնքը սրտանց ընդունում է նրանց որպես իր ղեկավար մարմին։ Իսկ նորընտիր ղեկավար մարմնի պաշտոնակատար անձնանց (օրինակ՝ նախագահ, փոխնախագահ, քարտուղար և գանձապահ) ընտրում են Ժողովի ինը անդամները ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Այս անդամները պաշտոնավարում են մեկ տարի՝ համակարգելով իրենց իրավասության ներքո գտնվող հարցերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բահայի հայ համայնքի պաշտոնական ինտերնետային կայք». bahai.am/ (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  2. «BahaiTeachings.org - Personal perspectives inspired by Baha'i teachings». BahaiTeachings.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  3. «The Baháʼí Faith - Home». www.bahai.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Bahai.am - Սիրանուշ Այվազյանի մասին». bahai.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.(չաշխատող հղում)
  5. «A Traveller's Narrative Introduction». www.h-net.org. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Baha'i Faith | History, Practices, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  7. Մենք որդիներն ենք բահայի/We are the people of Bahá, Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին
  8. https://www.bahai-encyclopedia-project.org/index.php?view=article&catid=36%3Aadministrationinstitutions&id=74%3Abahai-world-center-&option=com_content&Itemid=74. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)