Հայաստանի աստվածաշնչային ընկերություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի (ՀԱԸ), միջեկեղեցական կազմակերպություն։ Նպատակն է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը՝ առանց մեկնությունների ու դավանաբան. ծանոթագրությունների, և նրա տարածումը։ Ստեղծվել է 1991 թ.-ին։ Աստվածաշնչային առաջին ընկերությունը հիմնադրվել է 1710 թ.-ին, Գերմանիայում՝ ժողովրդին հասկանալի լեզվով և մատչելի գնով Աստվածաշունչ մատակարարելու նպատակով։ 19-րդ դարի սկզբին աստվածաշնչային ընկերություններ են ստեղծվել Անգլիայում, Ամերիկայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Բրիտանական աստվածաշնչային ընկերությունը Աստվածաշունչը տարածել է ոչ միայն Անգլիայում և բրիտանական մյուս երկրներում, այլև ամբողջ աշխարհում՝ տվյալ երկրի ժողովրդի լեզվով։ 1813 թ.-ին ստեղծված Ռուսաստանի աստվածաշնչային ընկերությունը Ռուսական կայսրության տիրապետության տակ գտնվող բոլոր ժողովուրդների լեզուներով Սուրբ Գիրք և կրոնական գրականություն է տպագրել Ռուսական կայսրության տարբեր ազգերի հոգևոր առաջնորդներ անդամակցել են Ռուսական աստվածաշնչային ընկերությանը և աջակցել նրա գործունեությանը։ Հայոց կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին (1809–1830 թթ.) դարձել է այդ ընկերության փոխնախագահներից մեկը։
Հայաստանի աստվածաշնչային ընկերություն | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՀԱԸ |
Հիմնադրված | 1991[1] |
Կայք | biblesociety.am |
19-րդ դար
խմբագրելՄինչև 19-րդ դարի 1-ին քառորդը Ռուսական և Բրիտանական աստվածաշնչային ընկերությունները համատեղ հազարավոր օրինակ հայական (գրաբար և աշխարհաբար), ինչպես նաև հայատառ թուրքական Աստվածաշունչ և նրա առանձին մասեր են տպագրել ու զեղչ գներով, երբեմն էլ՝ անվճար, բաժանել ժողովրդին։ Աշխարհի բոլոր աստվածաշնչային ընկերությունների միջև հարաբերությունների սերտացման և նրանց ջանքերի համատեղման անհրաժեշտությունը ծնունդ է տվել աստվածաշնչային ընկերությունների շարժման։ 1946 թ.-ին ստեղծված Միացյալ աստվածաշնչային ընկերությունը, որպես մասնագիտացված կազմակերպություն, աշխարհի 200-ից ավելի աստվածաշնչային ընկերություններին և գրասենյակներին, այդ թվում՝ ՀԱԸ-ին, հնարավորություն է ընձեռում օգտվելու իր մասնագետների՝ լեզվաբանների, հրատարակիչների, թարգմանիչների, ինչպես նաև տպարանների ուղղակի կամ անուղղակի ծառայություններից։ ՀԱԸ ընդգրկված է Եվրոպա-Միջին Արևելք տարածաշրջանի կազմում, որի աշխատանքները համակարգվում են Անգլիայի Քրոլի քաղաքում գործող տարածաշրջանային կենտրոնի գրասենյակում։ ՀԱԸ մասնակցում է տարածաշրջանային տարբեր բնույթի ժողովների ու խորհրդակցությունների, ութ տարին մեկ՝ Միացյալ աստվածաշնչային ընկերության համաշխային համագումարին, որը սահմանում է ընկերության գործունեության համընդհանուր սկզբունքները և երկկողմանի հարաբերություններ զարգացնում տարբեր երկրների աստվածաշնչային ընկերությունների հետ։ ՀԱԸ ղեկավարում են Ազգային համագումարը (հրավիրվում է տարին մեկ) և հոգաբարձուների խորհուրդը՝ ընկերության գլխավոր քարտուղարի միջոցով։ Ներկայումս ՀԱԸ-ի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է յոթ հոգուց՝ չորսը՝ Հայ առաքելական, երկուսը՝ Հայ ավետարանական, մեկը՝ Հայ կաթողիկե եկեղեցուց։ Հոգաբարձուների խորհրդի առաջին ատենապետն է եղել Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Ներկայիս ատենապետն է Եզնիկ եպիսկոպոսը Պետրոսյանը, փոխնախագահներն են Ներսես արքեպիսքոպոսը Տեր-Ներսեսյանը՝ Հայ կաթողիկե եկեղեցուց, և վերապատվելի Ռընե Լևոնյանը՝ Հայ ավետարանական եկեղեցուց։