Վարդուշ Տարախչյան
Վարդուշ Սարգսի Տարախչյան (1894, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբագիր, կուսակցական գործիչ։ Հյուսիսային Կովկասում քաղաքացիական կռիվների մասնակից, Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։
Վարդուշ Տարախչյան | |
---|---|
Ծնվել է | 1894 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1980 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
ԳործունեությունԽմբագրել
1917 թվականի ամռանն ընտրվել է ՌՍԴԲԿ Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպության բյուրոյի կազմում, հոկտեմբերից քարոզչական աշխատանք է տարել Թիֆլիսի «Սպարտակ» մարքսիստական երիտասարդական կազմակերպությունում։ 1918 թվականի մայիսից Արմավիրում ղեկավարել է ազգ- ժողկոմատի հայկական սեկցիան։ 1919 թվականի հունվարին Վլադիկավկազում (այժմ՝ Օրջոնիկիձե) մասնակցել է դենիկինցիների դեմ կռիվներին։ 1920 թվականի մարտից աշխատել է Կուբան-սևծովյան մարզային արտակարգ հանձնաժողովի օպերատիվ բաժնում՝ միաժամանակ ղեկավարելով ՌԿ(բ) կ մարզկոմի հայկական սեկցիան։ 1920 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՀԿ(բ) կ Դիլիջանի գավկոմի կազմբաժնի և կինբաժնի վարիչ։ 1923 թվականից՝ ՀԿ(բ) կ Դիլիջանի շրջկոմի քարտուղար, 1924 թվականի նոյեմբերից՝ ՀԿ(բ) կ Կենտկոմի կինբաժնի վարիչի տեղակալ, ապա կուսակցության Երևանի կոմիտեի նույն բաժնի վարիչ։ 1927-1929 թվականներին Տարախչյանը ՀԿ(բ) կ Կենտկոմի բանվորուհիների և գեղջկուհիների բաժնի վարիչն էր և «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագիրը։ Այնուհետև աշխատել է կուսակցության Լենինականի գավկոմում, Հայաստանի օգնության կոմիտեում (ՀՕԿ)։ 1934-1937 թվականներին կրկին խմբագրել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիրը։ 1940 թվականից աշխատել է«Հայպետհրատ», ապա «Լույս» հրատարակչություններում։ 1967 թվականին անցել է թոշակի։
ՀԿ(բ) կ 5-6-րդ և 9-րդ համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ սովետների 1-6-րդ համագումարներում՝ ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, իսկ Անդրկովկասի սովետների 5-րդ համագումարում՝ Անդրկենտգործկոմի անդամ։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 606)։ |