Հայաստանի անասնաբուծության և անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտ

Անասնաբուծության և անասնաբուժաական գիտահետազոտական ինստուտ, հիմնադրվել է 1956 թվականին, Երևանում՝ միավորելով մինչ այդ ինքնուրույն գործող գիտահետազոտական երեք ինստիտուտներ (անասնապահության, անասնաբուժության և կերահայթայթման)։

Ունեցել է ութ անասնաբուծական, երեք կերարտադրման, վեց անասնաբուժական բաժիններ։ Ինստիտուտի կազմում են նաև մեղվաբուծական և Սևանի լեռնամարգագետնային փորձակայանները, Լոռու և Չարբախի փորձարարակաև բազաները, Կրասնոսելսկի ոչխարաբուծական հենակետը, կովկասյան գորշ տավարի ցեղի Լոռու տոհմաբուծարանը, Ալագյազի ոչխարաբածակաև տոհմային սովետական տնտեսությունը և բալբաս ցեղի ոչխարի Ծակքարի տոհմաբուծարանը։

Ինստիտուտում մշակվել են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների տեղական ցեղերի բարելավման, նոր ցեղերի ու ցեղախմբերի ստեղծման մեթոդներ (Ա. Թամամշնի, Ս. Կարապետյանի, Ա. Ռուխկյանի, Ն. Ստեփանյանի ղեկավարությամբ)։ Ինստիտուտի անմիջական մասնակցությամբ ստեղծվել և Հայաստանում տարածվել է կովկասյան գորշ տավարի ցեղը, երևանյան հավերի ցեղախումբը, արագածյան ոչխարի ցեղախումբը, ճագարի խորհրդային մսադեր ցեղը։ Ուսումնասիրվել է երկրի լեռնայիև արոտավայրերի և մարգագետինների բուսակազմը, մշակվել դրանց բարելավման միջոցառումները, հետազոտվել են տարբեր գոտիների կերերի քիմիական կազմը, դրանց մարսելիությունը (Գ. Զաքարյան), ուսումնասիրվել է կերերի կոնսերվացման և մարսելիության կենսաքիմիական մեխանիզմը (Մ. Տեր-Կարապետյան), ստեղծվել է երևանյան պանիրների ստացման եղանակը (Վ. Քյուրքչյան)։ Մշակվել և արտադրության մեջ արմատավորվել են տավարի մսացու և տոհմայիև մատղաշի ինտենսիվ և նպատակային աճեցման (Վ. Ոսկանյան), խոյերի սերմի պահպանման (Հ. Մադոյան) մեթոդներ, խոշոր և մանր եղջերավորների ֆասցելիոզի (է. Դավթյան, Գ. Գրիգորյան), խոզերի ու հավերի ժանտախտի (Վ. Հայրապետյան) և մի շարք այլ հիվանդությունների դեմ կանխարգելիչ ու բուժական միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 370