Համքարապետ Ալեքսեյ Ստրելցովի տուն

Համքարապետ Ալեքսեյ Ստրելցովի տուն (ռուս.՝ Дом цехового Алексея Стрельцова), պատմական առանձնատուն Մոսկվայի կենտրոնում (Պետրովսկի բուլվար, տուն 19/2, շինություն 1)։ Կառուցվել է 18-րդ դարից ոչ ուշ, 1812 թվականի հրդեհից հետո վերակառուցվել է ամպիր ոճով։ Այս տանն է ծնվել անվանի մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայան[2][3]։ Առանձնատունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[4]։

Համքարապետ Ալեքսեյ Ստրելցովի տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Հիմնադրված է1817
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

17-րդ դարում այդ տարածքում գտնվում էր Ստրելեցկայա ավանը, որը լուծարվել է Պետրոս I-ի օրոք։ 18-րդ դարից ոչ ուշ այստեղ կառուցվել է համքարապետ (ճոթավաճառ) Ալեքսեյ Ստրելցովի առանձնատունը։ 1812 թվականի հրդեհի ժամանակ տունը լրջորեն տուժել է և 1820-ական թվականներին - 1830-ական թվականների սկզբին վերակառուցվել է ամպիր ոճով[2]։ Տունը վերակառուցվել է նաև հետագայում[3]։

19-րդ դարի կեսերին առանձնատանն ապրում էր գնդապետ Վասիլի Վասիլևիչ Կոորվին-Կրուկովսկու ընտանիքը։ Հենց այստեղ 1850 թվականի հունվարի 3 (15)-ին ծնվել է նրա դուստրը՝ Սոֆյա Կովալևսկայան[2]։ 1850-1860-ական թվականներին առանձնատունը պատկանել է հայտնի բժիշկ-թերապևտ Պ. Լ. Պիկուլինին։ Այն ժամանակ նրա տանը հաճախ էին հավաքվում Մոսկվայի մտավորականության ներկայացուցիչները՝ բանաստեղծ Աֆանասի Ֆետը, արձակագիրներ Դմիտրի Գրիգորովիչը և Ալեքսանդր Ստանկևիչը, իրավաբան Բորիս Չիչերինը, թարգմանիչ Նիկոլայ Կետչերը, բժիշկ Սերգեյ Բոտկինը[2][5]։

Ճարտարապետություն խմբագրել

Համքարապետ Ալեքսեյ Ստրելցովի տունը Բուլվարնոյե կոլցոյի հետհրդեհային կառուցապատման տիպիկ օրինակ է։ Սկզբնապես այն ունեցել է փայտե կիսահարկ և սյունավոր նախամուտք (այժմ կորսված)[6]։ Երեք պատուհանների տեղում առաջին հարկի կամարաձև բացվածքներում նախկինում եղել է շքամուտքը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. 2,0 2,1 2,2 2,3 Алексей Дедушкин. «Дом цехового Алексея Стрельцова». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 Лев Колодный (2013 թ․ ապրիլի 23). ««Принцесса математики»». Московский комсомолец. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  4. Дом цехового Алексея Стрельцова, XVII-XIX вв. Արխիվացված 2018-05-13 Wayback Machine // data.mos.ru
  5. Федосюк Ю. А. Москва в кольце Садовых. — М.: Московский рабочий, 1983. — С. 308.
  6. Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова,. — М.: Стройиздат, 1997. — С. 201. — 512 с. — ISBN 5-274-01624-3