Համշեն, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Գտնվում էր Սև ծովը թափվող Ֆորթունա գետի ավազանում, ծովի հարավ-արևելյան առափնյա տարածքում։ Կենտրոնը Համշեն քաղաքն է։

Գավառ
Համշեն
Վարչական տարածքՕսմանյան կայսրություն
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
ԳավառԼազիստանի գավառ
Այլ անվանումներՀամաշեն, Հեմշիրե, Նավյաց երկիր, Սավյաց երկիր, Տամբուր
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն

խմբագրել

Հարավ-արևելքից սահմանակից էր Խոտորջրի գավառակին, արևելյան և հյուսիսային կողմերից շրջապատված էր Պարխարյան լեռներով ու Լազիստանի գավառով, արևմուտքից՝ Պոնտական լեռներով։ Համշենն ունի բարձրաբերձ լեռներ ու խոր ձորեր, անտառապատ է ու ջրառատ։ Գավառը բնականից բաժանված է երկու մասի՝ Բաշ Համշենի և Խոփա Համշենի։

Պատմություն

խմբագրել

Հնագույն ժամանակներից այստեղ ապրել են հայեր։ Տարածքը վարչականորեն մտնում էր Մեծ Հայքի Տայք աշխարհի Խաղտիք գավառի մեջ։ VIII-IX դարերում Համշենը մի փոքրիկ հայկական իշխանություն էր, որը 789-790 թվականներին հիմնել էին Համամ և նրա հայր Շապուհ Ամատունի իշխանները։ Հետագայում ինքնավար իշխանությունը դադարեց գոյություն ունենալուց, բայց գավառը մնաց զուտ հայաբնակ և ներքին ինքնավարությամբ օժտված շրջան։

XVII դարի վերջում թուրքերը մտան Համշեն և ավերիցենի այն, իսկ բնակիչներին հարկադրեցին ընդունել մուսուլմանություն։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ մեծ կոտորած եղավ գավառակում և համշենցիների ամբողջական զանգվածներ գաղթեցին Կովկաս և հաստատվեցին Սև ծովի արևելյան առափնյա շրջաններում՝ Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Ադլերում, Նոր Աֆոնում, Գագրայում և այլուր։ Գաղթած համշեցիների թիվը հասել է ավեի քան 60 000 մարդու։

Բնակչություն

խմբագրել

XVII դարում Համշենն ուներ 10 000 տուն բնակիչ։ Համշենցիները խոսում էին իրենց խրթին ու դժվար հասկանալի բարբառով։

Տնտեսություն

խմբագրել

Բնակիչների հիմնական զբաղմունքը հացահատիկների, ծխախոտի մշակությունն էր, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն է[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 327


Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն