Համլետ Հարությունյան (քաղաքական գործիչ)

Համլետ Միքայելի Հարությունյան (հոկտեմբերի 5, 1947(1947-10-05), Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Համլետ Հարությունյան
Ծնվել էհոկտեմբերի 5, 1947(1947-10-05) (76 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Համլետ Հարությունյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 5-ին ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում[1]։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Ստացել է պատմաբանի որակավորումը։ Եղել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 1970-1996 թվականներին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության, հետագայում՝ Ռուսաստանի պատմության ամբիոնում լաբորանտ, ստաժոր, դասախոս[2]։ 1990-1998 թվականներին եղել է «Արցախ» հայրենակցական միության վարչության անդամ, նախագահի տեղակալ[3]։ 1997-1999 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական[4]։ 2000 թվականին եղել է «Արցախ» հայրենակցական միության նախագահ[5]։

1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք և միաբանություն» դաշինք)։ Եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007-2009 թվականներին եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 2009-2012 թվականներին` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  2. «Арутюнян, Гамлет Микаелович». ru.freejournal.org (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  3. «Арутюнян, Гамлет Микаелович - а. Гамлет Михайлович Арутюн». Blog (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  4. «Арутюнян Гамлет Микаелович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  5. Мартуни, Гамлет Микаелович Арутюнян арм Համլետ Հարությոնյան Армянский политик Дата рождения: 5 октября 1947Место рождения:; НКАО. «Арутюнян, Гамлет Микаелович - это... Что такое Арутюнян, Гамлет Микаелович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել