Համլետի երկրաչափ թիթեռ

միջատների տեսակ
Համլետի երկրաչափ թիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Երկրաչափներ (Geometridae)
Ցեղ Eupithecia
Տեսակ Համլետի երկրաչափ թիթեռ (E. hamleti)
Միջազգային անվանում
Eupithecia hamleti

Համլետի երկրաչափ թիթեռ (լատին․՝ Eupithecia hamleti), երկրաչափ թիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Թիթեռի թևերի բացվածքը 16-17 է, բեղիկները՝ թելաձև։ Առջևի և հետևի թևերը միագույն են, բաց մոխրագույն թեփուկներով պատված։ Երկու զույգ թևերի միջնամասում տեղադրված է մեկական պուտ։ Հետին թևերի միջնապուտը կլորավուն է, իսկ առաջնաթևերինը՝ լայնակի ուղղությամբ ձգված[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է միայն Երևան քաղաքից (կենդանաբանական այգի)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրելավայրերը հայտնի չեն։ Թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին։

Կենսաբանության այլ մանրամասները հայտնի չեն[1]։

Պահպանություն

խմբագրել

Չափազանց սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Հանդիպում է հազվադեպ, հայտնի են եզակի հայտնաբերումներ։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.