«Համերգ» (անգլ.՝ The Band Concert), կարճ մուլտֆիլմ Միկի Մաուսի մասին, որը 1935 թվականի ստեղծել է Ուոլթ Դիսնեյ ընկերությունը։ Սա առաջին ֆիլմն է Միկի Մաուսի մասին, որը կատարվել է եռագույն «Տեխնիկոլոր» (անգլ.՝ Technicolor) տեխնիկայով։ Մուլտֆիլմը 3-րդ տեղն է զբաղեցնում անիմացիայի պատմության մասնագետ Ջերի Բեքի 1994 թվականին կազմած 50 լավագույն մուլտֆիլմերի ցանկում։

Համերգ
անգլ.՝ The Band Concert
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ԿերպարներՄիկի Մաուս, Դոնալդ Դաք, Clarabelle Cow?, Գուֆի, Horace Horsecollar? և Peter Pig?
Շարքի մասն էՄիկի Մաուս[1]
ՌեժիսորՈւիլֆրեդ Ջեքսոն[2][3]
ՍցենարիստHugh Hennesy?[4] և Terrell Stapp?[4]
ՀնչյունավորումՈւոլթ Դիսնեյ, Կլերենս Նեշ, Պինտո Կոլվիգ և Բիլլի Բլեթչեր
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[3]
ԵրաժշտությունԼի Հերլայն[3]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[3]
ԴիստրիբյուտորUnited Artists[3] և Դիսնեյ+
Տևողություն9 րոպե
ՇարքՄիկի Մաուս[1]
Թվականփետրվարի 23, 1935[4]

Սյուժե խմբագրել

Միկի Մաուսի՝ այգում ելույթ ունեցող նվագախումբը կատարում է Ջոակինո Ռոսսինի «Վիլհելմ Տելլ» օպերայի նախերգանքը։ Պաղպաղակավաճառ Դոնալդ բադը այցելուներին բարձրաձայն առաջարկում է իր ապրանքը՝ այդ կերպ խանգարելով նվագախմբի դիրիժոր Միկի Մաուսին կենտրոնանալ։ Այնուհետև Դոնալն առանց հրավերի բարձրանում է բեմ, հանում իր ֆլեյտան ու սկսում է կատարել «Turkey in the Straw» այն նույն տեմպով, ինչ նվագախումբը։ Շուտով նվագախումբն սկսում է նվագակցել Դոնալդ բադին։ Բարկացած Միկին փորձում է ազատվել նոր կատարողից՝ կոտրելով նրա ֆլեյտան, սակայն Դոնալդը հանում է նորը և շարունակում նվագել։ Շուտով Միկին հասկանում է, որ Դոնալդն ունի տասնյակ ֆլեյտա, որոնցից մի քանիսը վերցնում է օդից։

Երբ նվագախումբն անցնում է նախերգանքի հաճորդ՝ «Storm» հատվածին, տորնադո է բարձրանում, և վախեցած հանդիսատեսը փախչում է այգուց։ Տորնադոն իր ճանապարհին հայտնված ամեն բան կլանում է՝ ներառյալ բեմը, որտեղ տեղակայված էին կատարողները, սակայն նվագախմբի մասնակիցները շարունակում են նվագել օդում։ Վերջապես տորնադոն խմբին շպրտում է ծառի վրա, և նախերգանքը մոտենում է իր ավարտին։ Հանդիսատեսներից միակ մնացածը Դոնալդ բադն էր, որը մեծ ոգևորությամբ ծափահարում է նվագախմբին։ Ապա հանում է ֆլեյտան և սկսում է կատարել իր մեղեդին, բայց խումբը երաժշտական գործիքները շպրտում է նրա վրա, քանի որ վերջիններս հոգնել էին այդ ամենից։

Նվագախմբի անդամներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1935 թվականին ֆիլմը մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին (Venice Film Festival) և հաղթել, իսկ Ուոլթ Դիսնեյը ստացել է լավագույն անիմացիայի համար մրցանակ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել