Ժպիտի համաշխարհային օրը (անգլ.՝ World Smile Day) նշվում է ամեն տարի, հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը։ Ժպիտի համաշխարհային օրը Հարվի Բեյլի մտահղացումն է, ով արվեստագետ էր Որքեսթրից, Մասսաչուսեթսից։ 1963 թվականին Հարվի Բելի կողմից է ստեղծվել հանրահայտ ժպտացող դեմքը[1]։ 1999 թվականին նկարչի նախաձեռնությամբ աշխարհում առաջին անգամ նշվեց ժպիտի համաշխարհային օրը, որից հետո այն նշվում է ամեն տարի։ Բելը երջանիկ էր, այնպես ինչպես ստեղծագործ մարդը կարող էր երջանիկ լինել, քանի որ նա հասկանում էր, որ իր ստեղծագործությունները երկար կպահպանվեն։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նկարիչն ասել է. «Մարդկային պատմության և արվեստի մեջ դեռ չէր եղել այդպիսի աշխատանք, որը տարածվելով կբերեր այդքան ուրախություն, երջանկություն ու հաճույք։ Ոչինչ չի եղել արված այդքան հասարակ՝ բայց հասանելի բոլորին»[2]։

Ժպիտի համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
Հանրահայտ դեղին ժպտացող դեմքը

Հարվի Բելի ժպիտի համաշխարհային հիմնադրամ խմբագրել

2001 թվականին՝ Հարվի Բելի մահվանից հետո, ի պատիվ նրա հիշատակի հետևյալ կարգախոսով` «բարի գործ արա, օգնիր գոնե, որ մի ժպիտ հայտնվի» ստեղծվեց Հարվի Բելի Ժպիտի համաշխարհային հիմնադրամը։ Հիմնադրամը շարունակում է մնալ Ժպիտի օրվա՝ որպես պաշտոնական հովանավոր։

Նպատակը խմբագրել

Կազմակերպությունը նշում է, որ նրանց նպատակն է, «որքան հնարավոր է շատ մարդկանց իրազեկել ժպիտի համաշխարհային օրվա մասին` օգտագործելով սոցիալական լրատվամիջոցները, խրախուսելով ժպտալ և բարություն տարածել աշխարհում»։

Ժպիտի համաշխարհային օրվա միջոցառումներ խմբագրել

Ժպիտի համաշխարհային օրը շարունակվում է նշվել ամեն տարի Որքեսթրում` օդապարիկներով, մայթերին կավիճներով նկարելով և իհարկե աշխարհում ամենամեծ մարդկային ժպտացող դեմքով։ Բացի այդ, ժպիտի համաշխարհային օրը նշվելով է աշխարհի տարբեր երկրներում՝ անհատները, դպրոցները, ձեռնարկությունները և կազմակերպությունները փորձում են աշխարհը ավելի լավը դարձնել սնունդ բաժանելով, տեսահոլովակներ նկարելով և այլն։

Ժպիտիկի ստեղծման պատմություն խմբագրել

Առաջին ժպիտիկն ամրացված է եղել կապոցներին, այսինքն, պատրաստված նմուշի ձևով և տրվում էր ընկերությունների աշխատակիցներին և հաճախորդներին։ Դրանից հետո Ժպիտիկները մեծ հաջողության հասան։ Դրանք միանգամից դուր եկան հաճախորդներին, իսկ ամերիկյան մի ապահովագրական ընկերություն էլ դրանից ավելի քան 10 հազար օրինակ պատվիրեց։ Ժպիտիկն առավել հայտնի դարձավ 1970-ականների սկզբներին երկու իսպանացի եղբայրների շնորհիվ, ովքեր այն թողարկեցին հետևյալ կարգախոսով` <<Ձեզ լավ օր ենք մաղթում>>: Նման կարգախոսով ժպիտիկն անմիջապես հիթ դարձավ, այն միանգամից հայտնվեց պաստառների, բացիկների, վերնաշապիկների և բեյսբոլի գլխարկների վրա, մի խոսքով այն ամենի, ինչը որ կարող էր արագ վաճառվել։ Բնականաբար, ոչ ոք չէր մտածում հեղինակային իրավունքի օրենքի մասին, իսկ ԱՄՆ-ի փոստային ծառայությունը նույնիսկ Բելի ժպիտով խորհրդանշաններ թողարկեց։ Ժպիտիկը 1971 թվականին ֆրանսիացի գործարար Ֆրանկլին Լուֆրանիի կողմից գրանցված ապրանքանիշ է, որն այժմ օգտագործվում է ավելի քան 80 երկրներում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. Всемирный день улыбки — 1 октября. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010

Արտաքին հղումներ խմբագրել