Համաչափակարկին, նկարչական սարք, որը թույլ է տալիս կառուցել տրված հատվածին համամասնական հատված։ Համաչանփակարկինն արագացնում է աշխատանքը՝ հնարավորություն տալով չափումներ վերցնել գծապատկերի համաձայն և ուղղակիորեն, առանց հաշվարկների, ընդլայնել կամ կրճատվել ցանկալի մասշտաբով։ Երկրաչափության դասագրքերում նմանատիպ պատկերներ ուսումնասիրելիս համամասնական կարկինի նկարագրությունները հաճախ որպես օրինակ է բերվում[1][2]։

Համաչափակարկին

Պատմություն խմբագրել

Համաչափակարկինը հորինել են գրեթե միևնույն ժամանակ (16-րդ դարի վերջ) տարբեր մարդկանց կողմից։ 1567 թվականին Ֆաբրիցիո Մորդենտեն Վենետիկում հրատարակել է մեկ էջանոց տրակտատ իր հորինած «համամասնական ութ կետանոց կարկինի» կառուցվածքի մասին։ Համաչափակարկինի ստեղծումը վերագրվում է նաև իտալացի մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյին, ով գործիքներ արտադրող Մարկո Անտոնիո Մացոլենիի օգնությամբ ստեղծել է ռազմական կարկինի ավելի քան 100 օրինակ և իր ուսանողներին սովորեցրել, թե ինչպես օգտագործել այն 1595-ից մինչև 1598 թվականները։

Սարք խմբագրել

Պահանջվող համամասնությունն որոշվում է՝ օգտագործելով կարկինի առանցքին ամրացող շարժական թևերը։ Կարկինի ոտքերի վրա նշված են ամենատարածված համամասնությունները, մասնավորապես π և կանոնավոր n բազմանկյունների կողմերի հարաբերակցությունը արտագծյալ շրջանագծի տրամագծի հետ։

Գրականություն խմբագրել

  1. А. П. Киселёв. Элементарная геометрия / Н. А. Глаголева-ի խմբագրույամբ. — 1938.
  2. А. Ф Малинин и Ф. И. Егоровым. Курс наглядной геометрии и собрание геометрических задач для уездных училищ. —Մոսկվա, բր. Салаева, 1873.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А. П. Киселёв Элементарная геометрия / под редакцией Н. А. Глаголева. — 1938.
  2. А. Ф Малинин и Ф. И. Егоровым Курс наглядной геометрии и собрание геометрических задач для уездных училищ. — М.: бр. Салаевы, 1873.