Համաշխարհային էքստրեմալ խաղեր

սպորտային էքստրեմալ մրցաշարեր

Համաշխարհային էքստրեմալ խաղեր(անգլ.՝ X Games),ամենամյա սպորտային միջոցառում, որը մասնագիտացված է էքստրեմալ սպորտաձևերում։ Խաղերը բաժանված են երկու սեզոնի՝ ձմեռային էքստրեմալ խաղեր, որոնք անցկացվում են հունվար և փետրվար ամիսներին, և համաշխարհային էքստրեմալ խաղեր, որոնք անցկացվում են օգոստոսին[1]։ Խաղերի հետ միաժամանակ անցկացվում է Էքստրեմալ խաղերի փառատոնը, որի ընթացքում անցկացվում են սպորտային մրցույթներ, երաժշտական ​​կատարումներ, մասնակիցների կողմից ստորագրություններ են բաժանվում հյուրերին և այլն[2]։

Համաշխարհային էքստրեմալ խաղեր
Տեսակesport competition?
 X Games Վիքիպահեստում
Թռիչք անկարգելով, Լոս Անջելես, 2005

Մինչև 2019 թվականը ձմեռային խաղերն անցկացվել են ԱՄՆ Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում։ Ամառային խաղերն անցկացվել են ԱՄՆԼոս Անջելես քաղաքում, սակայն 2014 թվականի հունիսին տեղափոխվել են Տեխաս նահանգի Օսթին քաղաք։

Ամառային սպորտաձևեր խմբագրել

Մոտոցիկլետ

  • Moto X Super X, արագության մրցարշավ՝ բազմաթիվ խոչընդոտների և ցատկահարթակների հաղթահարումով,
  • Moto X Speed & Style, մարզիկները զույգերով մրցում են նույն տարածությունը հաղթահարելով, հավասարապես գնահատվում է ինչպես արագությունը, այնպես էլ հնարքների կատարման տեխնիկան,
  • Moto X Best Whip,լավագույն հնարքի մրցույթ (whip). Հնարքի կատարում հորիզոնական հարթության վրա։ Մարզիկները օդում թեքում են կողքի, անում են հնարքը և վերադառնում ելման դիրք,
  • Moto X Best Trick, լավագույն հնարքի կատարման մրցույթ,
  • Moto X Freestyle (Freestyle Motocross), սահմանված ժամանակում հնարքի կատարում հատուկ հարթակում,
  • Moto X Enduro X մայրուղու հաղթահարում արագությամբ, ճանապարհից դուրս մայրուղի ասելով տվյալ դեպքում հասկացվում է անտառային կամ լեռնային արահետը,
  • Moto X Step Upմոտոցիկլետով թռիչք բարձրություն,
  • Moto X Adaptive, մասսայական մրցում, խոչընդոտներով մայրուղու հաղթահարում մեծ արագությամբ։

Ռալլի

  • Rally Car Racing, ավտոմեքենայով մայրուղու ցատկահարթակների հաղթահարում միայնակ,
  • Rally Car SuperRally, մասսայական մրցարշավ հատուկ հարթակում, միաժամանակ մրցում են 4 մեքենա։

Սքեյթբորդ

  • Skateboard Vert, հնարքներ փայպի վրա,
  • Skateboard Park հնարքներ հատուկ տարածքում,
  • Skateboard Street, ըստ էության նույն հատուկ տարածքի հնարքներն են, սակայն այս դեպքում տարածքը հիշեցնում է քաղաք (բազրիքներ, աստիճաններ ևն),
  • Skateboard Big Air, մեկ հնարք մեծ արագությամբ և հսկայական բարձրության վրա,
  • Skateboard Best Trick, լավագույն հնարքի մրցություն։

Հեծանիվ (BMX)

  • BMX Freestyle Vert
  • BMX Freestyle Park
  • BMX Freestyle Street
  • BMX Freestyle Big Air

Պայմանները նույնն են, ինչ սքեյթբորդի դեպքում, միայն հանդերձանք է այլ։

 
Բեթանի Համիլթոն (Bethany Hamilton)

Ձմեռային սպորտաձևեր խմբագրել

Դահուկ (Skiing (Freestyle))

  • Ski Big Air, դահուկորդը արագանում և ցատկում է մեծ ցատկահարթակից՝ կատարելով տարբեր տարրեր և հնարքներ թռիչքի ժամանակ, որոնք գնահատվում են բարդության, դինամիկայի, ճշգրտության և կատարման գեղեցկության առումով։ Այս դեպքում թռիչքի երկարությունը կարող է հասնել մինչև 30 մետրի։
  • Ski Slopestyle, X Games-ի ամենահայտնի մրցաձևերից մեկն է։ Մարզիկները մրցում են ուղու վրա, որը առավելագույնս հագեցած է ցատկերի, բուրգերի և տարբեր տեսակի ռելսերի տեսքով խոչընդոտներով։ Գնահատվում է ոչ թե դրա ավարտի արագությունը, այլ հնարքների կատարման բարդության ու հստակության աստիճանը։
  • Ski SuperPipe, խողովակի վրա, որի պատերն ունեն առնվազն 4,9 մետր բարձրություն, և երկարությունը զգալիորեն ավելի երկար է, քան սովորական կիսախողովակը, մրցում են սնոուբորդիստները և դահուկորդները, տղամարդիկ և կանայք։ Շարժվելով ուղու երկայնքով՝ մարզիկը տեղափոխվում է մի պատից մյուսը և կատարում տարբեր հնարքներ՝ ցատկելիս կամ ուղղությունը փոխելիս։ Դատավորները գնահատում են, առաջին հերթին, ընդհանուր տպավորությունը, որը թողել է մասնակցի կատարումը, և ոչ թե առանձին տարրերի կատարման մաքրությունը։ Եզրափակչում մարզիկներին տրվում է երեք փորձ, որոնցից լավագույնը հաշվի է առնվում։
  • Ski Cross (Skier X), նախ մասնակիցները դահուկներով կամ տախտակով հաղթահարում են մի տարածություն, որը լի է բոլոր տեսակի խոչընդոտներով։ Նոկաուտ փուլ հասած մարզիկները բաժանվում են չորսի կամ վեցյակի, որոնց մասնակիցները սկսում են միաժամանակ և յուրաքանչյուրն իր հետագիծն է գնում։ Հակառակորդին դիպչելը կամ նրան որևէ կերպ միջամտելը խստիվ արգելվում է. դա անմիջապես կհանգեցնի որակազրկման։ Այն մարզիկները, ովքեր առաջինը կամ երկրորդը կզբաղեցնեն լավագույն քառյակում, իսկ առաջինը, երկրորդը կամ երրորդը լավագույն վեցյակում, անցնում են հաջորդ փուլ։ Եզրափակչում չորս կամ վեց ամենաարագները պայքարում են մեդալների համար։ Այս կարգում մրցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։
  • Monoski, հատուկ մրցույթ է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Կանոնները նույնն են, ինչ Ski Cross-ի դեպքում։

Սնոուբորդ

  • Snowboard Big Air
  • Snowboard Slopestyle
  • Snowboard Superpipe
  • Snowboard cross (Snowboard X)
 
Snocross

Ձնագնաց (Snowmobile)

  • Snowmobile Freestyle, ձնագնացների վրա հնարքներ, ինչպիսիք են սալտոները, «օղակը» (հեծյալը, ոտքերով կառչում է թամբին, ձեռքերով սեղմում է կոճերը) և ազատ թռիչք (ղեկը բռնած մարզիկը թույլ է տալիս, որ իր ոտքերը ազատ «թռչեն» ձնագնացին զուգահեռ)։ Նախ, տեղի է ունենում որակավորում. մասնակիցներին տրվում է երկու փորձ, որոնց արդյունքների հիման վրա ձևավորվում են կիսաեզրափակչի զույգեր։ Կիսաեզրափակչի հաղթողներն անցնում են եզրափակիչ։ Դատավորները գնահատում են հնարքների բարդությունը, դրանց կատարման հմտությունը և դինամիզմը։
  • Snowmobile Speed ​​​​ & Style, այս մրցաձևը հավասարապես գնահատում է և՛ հեռավորությունը անցնելու արագությունը, և՛ հնարքների կատարման որակը, առաջին անգամ ներկայացվեց X Games -ի հիմնական ծրագրում 2008 թվականին։ Մարզիկները բաժանվում են զույգերի և, միաժամանակ սկսելով, հաղթահարում են նմանատիպ դժվարության տարածություններ։
  • Snowmobile Best Trick, լավագույն հնարքի մրցություն,
  • Snocross, զանգվածային մրցարշավ ձնագնացներով

Ցուցադրական ելույթներ խմբագրել

Ամառ
  • X-Venture (Adventure Race)
  • BMX Freestyle
    • Flatland
    • Downhill BMX
    • Vert Doubles
    • Dirt Jump
  • Aggressive Skating
    • Vert
    • Downhill
    • Street
    • Vert Triples
  • Bungee Jumping
  • Skateboard
    • Vert Doubles
  • Ջրային մարզաձևեր
    • Wakeboarding
    • Barefoot Jumping
  • Լեռնամագլցում
    • ըստ բարդության
    • ըստ արագության
    • Բոլդերինգ
  • Սքայսերֆինգ
  • Street Luge
    • Dual
    • Mass
    • Super Mass
Ձմեռ
  • Freestyle Motocross
    • Best Trick
  • Snow BMX Racing
    • Dual Downhill
    • Dual Speed
  • Սնուբորդ
    • Big Air
  • Skiboarding
    • Slopestyle
  • Ice Climbing
    • ըստ բարդության
    • ըստ արագության
  • Snowmobiling
    • Hill-cross
  • Super-Modified Shovel Racing

Խաղերի պատմություն խմբագրել

Ամառային էքստրեմալ խաղեր[3]

  • I խաղեր, 1995, Providence & Newport, Ռոթ-Այլենդ և Մոնթ Սնոու, Վերմոնթ (24 հունիսի — 1 հուլիսի), 198 000 հանդիսատես
  • II խաղեր, 1996, Providence & Newport, Ռոթ-Այլենդ, 200 000 հանդիսատես
  • III խաղեր, 1997, Սան Դիեգո, Կալիֆորնիա, (20—28 հունիսի), 221 200 հանդիսատես
  • IV խաղեր, 1998, Սան Դիեգո, Կալիֆորնիա, (Июнь); 233 000 հանդիսատես
  • V խաղեր, 1999, Սան Ֆրանցիսկո,Կալիֆորնիա (25 июня — 3 հուլիս); 275 000 հանդիսատես
  • VI խաղեր, 2000, Սան Ֆրանցիսկո,Կալիֆորնիա (17—22 օգոստոս)
  • VII խաղեր, 2001, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա (17—22 օգոստոս); 235 000 հանդիսատես
  • VIII խաղեր, 2002, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա (15—19 օգոստոս)
  • IX խաղեր, 2003, Լոս Անջելես, Կալիֆորնիա (14—17 օգոստոս)
  • X խաղեր, 2004, Լոս Անջելես, Կալիֆորնիա (5—8 օգոստոս)
  • XI խաղեր, 2005, Լոս Անջելես, Կալիֆորնիա (4—7 օգոստոս)
  • XII խաղեր, 2006, Լոս Անջելես, Կալիֆորնիա (3—6 օգոստոս)
  • XIII խաղեր, 2007, Լոս Անջելես, Կալիֆորնիա (2—5 օգոստոս)
  • XIV խաղեր, 2008, Լոս Անջելես, Կալիֆորնիա(31 հուլիս— 3 օգոստոս)
  • XV խաղեր, 2009, Լոս Անջելես, Կալիֆորնիա (30 հուլիս— 2 օգոստոս)
  • XVI խաղեր, 2010, Լոս Անջելես, Կալիֆորնիա (29 հուլիս— 1 օգոստոս)
  • XVII խաղեր, 2011, Լոս Անջելես, Կալիֆորնիա (28 հուլիս — 31 հուլիս)
  • XVIII խաղեր, 2012, Լոս Անջելես, Կալիֆորնիա (28 հունիս— 1 հուլիս)
  • Իգուասուի խաղեր,, 2013 Իգուասու, Բրազիլիա (18 ապրիլ— 21 ապրիլ)
  • Բարսելոնայի խաղեր, 2013, Բարսելոնա, Իսպանիա (9 մայիս— 12 մայիս)
  • Խաղեր Մյունհենում, 2013, Մյունհեն, Գերմանիա (27 հունիս— 30 հունիս)
  • Լոս Անջելեսի խաղեր, 2013, Լոս Անջելես, Կալիֆորնիա (1 օգոստոս— 4 օգոստոս)
  • Օսթինի խաղեր, 2014, Օսթին, Տեխաս (5 հունիս— 8 հունիս)
  • Օսթինի խաղեր, 2015, Օսթին, Տեխաս (4 հունիս— 7 հունիս)
  • Օսթինի խաղեր, 2016, Օսթին, Տեխաս (4 հունիս— 7 հունիս)

Ձմեռային խաղեր

  • I խաղեր, 1997 — Big Bear Lake, Կալիֆորնիա (30 հունվար— 2 փետրվար), 38 000 հանդիսատես
  • II խաղեր, 1998 — Crested Butte, Կոլորադո, 25 000 հանդիսատես
  • III խաղեր, 1999 — Crested Butte, Կոլորադո, 30 000 հանդիսատես
  • IV խաղեր, 2000 — Mount Snow, Վերմոնտ(3—6 փետրվար), 83 500 հանդիսատես
  • V խաղեր, 2001 — Mount Snow, Վերմոնտ, 85 100 հանդիսատես
  • VI խաղեր, 2002 — Ասպեն, Կոլորադո(1—5 փետրվար)
  • VII խաղեր, 2003, Ասպեն, Կոլորադո (30 հունվար— 5 փետրվար)
  • VIII խաղեր, 2004, Ասպեն, Կոլորադո(22—25 հունվար)
  • IX խաղեր, 2005, Ասպեն, Կոլորադո (29 հունվար— 1 փետրվար)
  • X խաղեր, 2006, Ասպեն, Կոլորադո (28—31 հունվար)
  • XI խաղեր, 2007, Ասպեն, Կոլորադո (25—28 հունվար)
  • XII խաղեր, 2008, Ասպեն, Կոլորադո (24—27 հունվար)
  • XIII խաղեր, 2009, Ասպեն, Կոլորադո (22—25 հունվար)
  • XIV խաղեր, 2010, Ասպեն, Կոլորադո(28—31 հունվար)
  • XV խաղեր, 2011, Ասպեն, Կոլորադո (27—30 հունվար)
  • XVI խաղեր, 2012, Ասպեն, Կոլորադո (26—29 հունվար)
  • XVII խաղեր, 2013, Ասպեն, Կոլորադո(24—26 հունվար)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «X Games moves to downtown Los Angeles, July 29-Aug. 1, 2010». ESPN.com. 2010 թ․ ապրիլի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «About International X Games». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին. Alt URL
  3. «EXPN.com – Summer X Games 2001 – 2000 Skateboarding Results». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.