Հաղթանակ 1453
«Հաղթանակ 1453» (թուրքերեն՝ Fetih 1453), 2012 թվականին թողարկված թուրքական պատմական ֆիլմը, որը նվիրված է 1453 թվականին տեղի ունեցած Կոստանդնուպոլսի անկմանը։
Հաղթանակ 1453 թուրքերեն՝ Fetih 1453 | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | պատմական, ռազմական |
Թվական | 2012 թվական |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Ֆարուք Աքսոյ |
Պրոդյուսեր | Ավշե Գերմեն |
Սցենարի հեղինակ | Իրֆան Սարուխան |
Դերակատարներ | Դեվրիմ Էվին Իբրահիմ Չելիքքոլ Դիլեք Սերբեստ |
Օպերատոր | Hasan Gergin? և Mirsad Herović? |
Երաժշտություն | Բենջամին Ուոլֆիշ |
Մոնտաժ | Erkan Özekan? |
Պատմվածքի վայր | Ստամբուլ |
Կինոընկերություն | Aksoy Film Production? |
Տևողություն | 160 րոպե |
Բյուջե | 18 միլիոն ԱՄՆ դոլար |
IMDb | ID 1783232 |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը սկսվում է այն տեսարանից, որը տեղի է ունեցել 7-րդ դարում Մեդինայում՝ Մուհամմադ մարգարեի ապրած տարիներին (627 թվական)։ Աբու Այուբ ալ Անսարին ասում է մյուս սահաբներին, որ նա, ով կկարողանա գրավել Կոստանդնուպոլիսը, կլինի ամենահզոր զորահրամանատարը։
Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում 15-րդ դարում։ Մեհմեդ II-ը գահ է բարձրացել, երբ նա ընդամենը 12 տարեկան էր, սակայն երկու տարի անց գահին վերադարձել է նրա հայրը՝ Մուրադ II-ը։ Հոր մահվանից հետո, Մեհմեդ II-ը նորից դարձել է սուլթան և նրա հիմնական նպատակը դարձել է Կոստանդնուպոլսի գրավումը։ Որպեսզի նախապատրաստվի այդ արշավին, նա ձգտում է հաշտություն կնքել մյուս պետությունների հետ։ Այդ ընթացքում, բյուզանդական կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսը, ձգտելով ձախողել սուլթանի պլանները, սպառնում է ազատ արձակել իր մոտ գերի գտնվող արքայազն Չելեբիին՝ Մեհմեդի եղբորը, ով նույնպես համարվում էր գահի օրինական ժառանգորդ։ Հաղթահարելով բազմաթիվ փորձություններ՝ Մեհմեդ II-ը բանակ է հավաքում և գրավում Կոստանդնուպոլիսը։ Պաշարը ծանր է տևում, օսմանյան զորքերը ծանր կորուստներ են տալիս։ Մի անգամ սուլթանին երազում հայտնվում է Աբու Այուբ ալ Անսարին։ Ոգեշնչվելով երազից՝ սուլթանի Կոստանդնուպոլսի մատույցներում փնտրում է Աբու Այուբի գերեզմանը և գտնում այնտեղ մարգարեի թուրը, կազմում Կոստանդնուպոլսի գրավման նախագիծը։ Օսմանները ցամաքային ճանապարհով տանում են նավատորմը դեպի Ոսկեղջյուր և ավերում քաղաքային պատերի ոչ ամուր հատվածները։
ԴերերումԽմբագրել
- Դեվրիմ Էվին — Մեհմեդ II սուլթան
- Իբրահիմ Չելիքքոլ — թուրք մարտիկ Ուլուբաթլը Հասան
- Դիլեք Սերբեստ — Էրա, Ուրբանոս ինժեների որդեգրած դուստրը
- Ռեջեփ Աքթուղ — Բյուզանդիայի Կոստանդին XI Պալեոլոգոս
- Ջենգիզ Ջոշքուն — Ջովանի Ջուստինիանի, ջենովացի պատվիրակ
- Էրդեն Ալքան — մեծ վեզիր Չանդարլը Հալիլ փաշա
- Նաջի Ադըգյուզել — բյուզանդացի մեծ դուկա Լուկա Նոտարաս
- Էրդողան Այդեմիր — հունգարացի Ուրբանոս ռազմական ինժեներ
- Իլքեր Քուրտ — Մուրադ II սուլթան
- Սեդաթ Մերտ — վեզիր Զագանոս
- Ռաիֆ Հիքմեթ Չաֆ — Աքշեմսեդին ուսուցիչ
- Նամըք Քեմալ Իգիթթյուրք — Հյուսրեվ մոլլա
- Օներ Աս — Գյուրանի մոլլա
- Մուստաֆա Աթիլա Քունթ — վեզիր Սաբահեթթին փաշա
- Օզքան Ալիշեր — վեզիր Սարուջա փաշա
- Մուրատ Սոզել — զորահրամանատար Իսա փաշա
- Ֆայիք Աքսոյ — զորահրամանատար Քարաջա փաշա
- Հյուսեյն Սանթուր — ծովակալ Սուլեյման Բալթաօղլու
- Ալի Ռըզա Սոյդան — Հռոմի Նիկողայոս V պապ
- Ալի Էրսան Էնար — Ջենովայի դոժ Պիետրո Ֆրեգոսո
- Իզեթ Չիվրիլ — կարդինալ Իսիդոր
- Ադնան Քյուրքչու — Գենադիուս II Սքոլարիս
- Շահիքա Քոլդեմիր — Էմինե Գյուլբահար խաթուն, Մեհմեդի II-ի կինը
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- «Հաղթանակ 1453»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում