Հաղթանակ (կինոթատրոն, Նովոչերկասկ)

«Հաղթանակ» կինոթատրոն (ռուս.՝ Кинотеатр «Победа»), նախկին կինոթատրոն ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է 1846 թվականին կառուցված պատմական շենքում։ Ներկա պահին շենքում գործում է համանուն առևտրի կենտրոնը։

Հաղթանակ
Տեսակկինոթատրոն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1846
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
«Հաղթանակ» կինոթատրոն

Շենքի հասցեն՝ ՌԴ, Ռոստովի մարզ, Նովոչերկասկ, Մոսկովյան փող., տուն 16։

Պատմություն խմբագրել

«Հաղթանակ» կինոթատրոնը (այժմ ՝ առևտրի կենտրոն) տեղավորված է եղել Նովոչերկասկ քաղաքի Կոմիտետսկայա և Մոսկվովյան փողոցների խաչմերուկում։ Ներկայումս այստեղ գտնվում է խանութներով առևտրի կենտրոն։

Շենքը կառուցվել է 1846 թվականին[1]՝ Առևտրային կազակների քաղաքային միության միջոցներով։ Միությունն իր նպատակների համար օգտագործել է շենքի մի փոքր մասը։ Մնացած հատվածը հանձնվել է վարձակալության։ XIX դարի վերջում - XX դարի սկզբում շենքում գործել է նովոչերկասկցի վաճառական Ի. Վ. Իգնատովի նպարեղենի խանութը, 1910 թվականից այստեղ եղել է կազակ Ա. Ն. Լեոնովի գործվածքեղենի խանութը։ 1912 թվականին տան տարածքները հանձնվել են չորս խանութի, Առաջին ռուսաստանյան ապահովագրական ընկերությանը, «Սոլեյ» կինոթատրոնին։

 
Ն. Դուբովսկի. «Ծիածան». 1892. Կտավ, յուղ։ Նովոչերկասկի Դոնի կազակության պատմության թանգարան

Շենքում հյուրընկալվել են Ռուսական կայսրության բարձրաստիճան անձինք։ Այստեղ 1850 թվականի նոյեմբերին եղել է մեծ իշխան Ալեքսանդր Նիկոլաևիչը, 1860-ին՝ մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչը, 1872-ին՝ կայսր Ալեքսանդր IIթագաժառանգ Ալեքսանդր Ալեքսանդրովիչի հետ, 1887 թվականին այստեղ եղել է կայսր Ալեքսանդր III-ը թագաժառանգ, ապագա կայսր Նիկոլայ II-ի հետ։ Ի հիշատակ բարձրաստիճան անձանց այցելության՝ շենքի երկրորդ հարկում տեղադրված են չորս ոսկեզօծ հուշատախտակներ։

Բացի առևտրից, շենքում 1906 թվականին տեղի է ունեցել պերեդվիժնիկ նկարիչների ցուցահանդես, որտեղ ներկայացվել է ռուսական բնանկարի դպրոցի գեղանկարիչ Նիկոլայ Նիկանորովիչ Դուբովսկու «Ծիածան» կտավը։ Ցուցահանդեսում ցուցադրվել են նաև տեղացի նկարիչներ Կ. Ս. Սեմեռնիկովի, Ա. Գ. Պեմովի և այլոց գեղանկարները։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914 թվականին, շենքում գործել է զինվորական հիվանդանոց։

Խորհրդային իշխանության տարիներին` XX դարի 30-ական թվականներին, այստեղ գործում էր «Սոլեյ» կինոթատրոնը[1], որն ավելի ուշ վերանվանվեց «Ռոտ-Ֆրոնտ»։ 1932 թվականին «Ռոտ-Ֆրոնտն» առաջին կինոթատրոններից էր, որը հարմարեցվել էր հնչուն ֆիլմեր ցուցադրելու համար։ Հայրենական մեծ պատերազմից հետո կինոթատրոնը վերանվանվեց «Հաղթանակ»։ 1927 թվականին այս շենքում «Պահանջո՛ւմ ենք վայելուչ կյանք» դասախոսությամբ ելույթ է ունեցել բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։

Ճարտարապետություն խմբագրել

Նովոչերկասկ, Մոսկովյան փողոց, տուն 16 հասցեի շենքը, որտեղ տեղակայված են եղել «Սոլեյ», «Հաղթանակ» կինոթատրոնները, խանութներ և այլն, երկհարկանի աղյուսե երկլանջ տանիքով տուն է։ Շենքը սվաղված է, ունի միջհարկային և պսակող քիվ, եռանկյունաձև ձուլածո զոլակներ, որմնասյուներ։ Առաջին հարկի մեծ պատուհանները ծառայում են որպես ցուցափեղկեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Дореволюционная история Новочеркасска». Վերցված է 2017 Հունիս 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Новочеркасск. Энциклопедия. Новочеркасск. Изд. Новопринт. 2005. ISBN 5-94549-006-7.

Արտաքին հղումներ խմբագրել