Հաղթանակի հրեշտակ
Հաղթանակի հրեշտակ (անգլ.՝ Angel of Victory), Լոնդոնում ծնված քանդակագործ Կուեր դե Լիոն Մակքարիի (1881-1979) ստեղծած արձանը, որը տեղադրվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի «Վինդսոր» կայարանում։ Այն շահագործման է հանձնվել 1922 թվականին՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղու 1160 զոհված աշխատակիցների[1]։
Հաղթանակի հրեշտակ | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Կուեր դե Լիոն Մակքարի |
տարի | 1922 |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | բրոնզ |
գտնվելու վայր | Վինդսոր կայարան |
քաղաք | Մոնրեալ |
Angel of Victory Վիքիպահեստում |
Բրոնզե հուշարձանում կերտված հրեշտակը բարձրացնում է մահացած ծառայողին։ Հուշարձան պատվանդանին մակագրված է.
To Commemorate Those In The Service Of
The Canadian Pacific Railway Company
Who At The Call Of King And Country,
Left All That Was Dear To Them, Endured
Hardship, Faced Danger And Finally Passed
Out Of Sight Of Men By The Path Of Duty
And Self Sacrifice, Giving Up Their Own Lives
That Others May Live In Freedom.
Let Those Who Come After See To It That
Their Names Are Not Forgotten.
1914-1918 1939-1945
Ի հիշատակ Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղային ընկերության աշխատակիցների,
ովքեր Թագավորի ու Երկրի կանչի հետ մեկտեղ,
թողեցին այն ամենը, ինչը հարազատ էր նրանց, հանդուրժեցին դժվարություններ,
վտանգի ենթարկվեցին և վերջապես կորան տեսադաշտից իրենց պարտքը կատարելիս
և գնացին անձնազոհության` իրենց կյանքը տալով հանուն մյուսների ազատության։
Թող գալիք սերունդները տեսնեն,
որ նրանց անունները չեն մոռացվել։
1914-1918 1939-1945
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Angel of Victory - Montreal, Quebec - World War I Memorials and Monuments on Waymarking.com». www.waymarking.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հաղթանակի հրեշտակ կատեգորիայում։ |