Հաղթանակի զբոսայգի (Կազան)
Կազանի հաղթանակի զբոսայգի (ռուս.՝ Парк Победы), զբոսայգի Կազանի Նովո-Սավինովսկի շրջանում, գտնվում է Բոնդարենկո փողոցի և Հուսեյն Յամաշևի պողոտայի խաչմերուկում։
Տեսակ | պուրակ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Կազան |
Հիմնվել է | 1970 |
Այգին զբաղեցնում է մոտ 50 հեկտար տարածք[1]։
Պատմություն
խմբագրելԱյգու զարգացումը սկսվել է 1970-ական թվականներին։ Ճահճոտ վայրերում Հայրենական մեծ պատերազմի օրերի և գիշերների քանակով տնկվել է 1418 ծառ և թուփ։
Հուշահամալիրի կառուցումը սկսվել և ավարտվել է 1995 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ։
Այգու օբյեկտներ
խմբագրել
Հուշահամալիր
խմբագրելՄեծ Հայրենական պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր-պանթեոնի կենտրոնում հավերժական կրակն է, որի շուրջ Խորհրդային Միության հերոսների, Սոցիալիստական աշխատանքի հերոսների և Փառքի շքանշանակիրների անունները հավերժացնող մարմարե հուշատախտակներ։
-
Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է դնում Հավերժական կրակի մոտ
-
Բրեստի ամրոցի պաշտպանության հերոս մայոր Պյոտր Միխայլովիչ Գավրիլովի անվամբ հուշատախտակ
-
Միխայիլ Դևյատաևի անվան հուշատախտակ
Ազատության ստելա
խմբագրել42 մետր բարձրությամբ հաղթանակի ստելան գտնվում է այգու մուտքի մոտ Յամաշևի պողոտայի ուղղությամբ, որտեղ տեղադրված է սրով զինվորի և մանկան հետ կնոջ հուշարձանը։ Ստելայի վրա դափնեպսակ կա։
Ռազմական տեխնիկայի ցուցահանդես
խմբագրելԱյգում բաց երկնքի տակ կա ժամանակակից և Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ռազմական տեխնիկայի ցուցահանդես՝ Т-34-85-ից մինչև Т-80, БРДМ, БТР-1, БТР-2, БМД, հակատանկային հրետանային հրանոթներ, ПТ-САУ СУ-152 «Զվերոբոյ», «Կատյուշա», «Պոլուտորկա», ինքնաթիռներ՝ Пе-2, МиГ-17, Aero L-29 Delfin, По-2, Су-7, МиГ-27, ուղղաթիռներ՝ Ми-8П, Ми-2, «Луна-М» տակտիկական հրթիռային համակարգ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Парк Победы Казань Արխիվացված 2013-04-26 Wayback Machine
- Парк Победы в г. Казани глазами Виталия Кузьмина Արխիվացված 2016-03-14 Wayback Machine
- Мемориальный парк Победы в городе Казани
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթանակի զբոսայգի (Կազան)» հոդվածին։ |