Հաղարջենի ալպիական

բույսերի տեսակ
Հաղարջենի ալպիական
Ribes alpinum
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Երկշաքիլավորներ
Ընտանիք Քարբեկազգիներ
Լատիներեն անվանում
Ribes alpinum
Հոմանիշներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հաղարջենի ալպիական (լատին․՝ Ribes alpinum), պատկանում է քարբեկազգիների ընտանիքին։ Ունի 2,5 մ բարձրություն, ունի նաև մոխրագույն և գորշ ընձյուղներ։ Այն տերևաթափ թուփ է՝ 3-5 բլթանի, սուր ատամնաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, մերկ։ Հաղարջենու տերևները կլորավուն են և հասնում են 1,5-4 սմ երկարության։ Վարսանդայինները խիստ կարճ են՝ կազմված 2-4 ծաղիկներից։ Արական ծաղիկների ողկույզների թիվը հասնում է 20 հատի, ունեն 4 սմ երկարություն։ Այս ծաղիկը հիմնականում ծաղկում է մայիսին և վերջնականապես հասունանում հուլիսին։ Տերևները պարունակում են 50,4 մգ E վիտամին։ Բազմանում է սերմերով։ Խորհուրդ է տրվում հիմնականում օգտագործել ալպինարիաների ձևավորումներում։ Օգտագործում է նաև ամուր ցանկապատ պատրասստելու մեջ։ Հատապտուղները էլիպսաձև են կամ գնդաձև՝ 0,5-0,9 սմ տրամագծով, կարմիր, անհամ։ Հայկական ՍՍՀ-ի տարածքում հանդիպում է Սևանի ավազանում, որտեղ աճում է վերին լեռնային գոտում, անտառներում, անտառների եզրերին, թփուտներում, քարքարոտ լանջերում։ Բազմանում է սերմերով։ Խոնավասեր է, ցրտադիմացկուն, լուսասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ[1]։

Հաղարջենի ալպիական,

Տարածում խմբագրել

Հիմնականում տարածված է Կովկասում և Եվրոպայում։ Առավելապես շատ է աճում Լոռիում, Իջևանում և Վայքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի ալպիական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի ալպիական» հոդվածին։