Հակոբ Պապիկյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Գևորգի Պապիկյան (հայտնի է նաև որպես Ժակ օգոստոսի 26, 1979[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ հաղորդավար և պրոդյուսեր։
Հակոբ Պապիկյան (Ժակ) | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | հաղորդավար և լրագրող |
Աշխատանք | 1999-ից |
1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոցը։ 1995-1999 թվականներին սովորել է Հայաստանի ագրարային համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում։
1998-1999 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար։ 1999 թվականին «Այգ» հեռուստաալիքով վարել է «Կինոդար» ծրագիրը։ 2003-2009 թվականներին եղել է «Ոսկե քնար» հեռուստա-ռադիոերաժշտական նախագծի հեղինակը, պրոդյուսերը և վարողը։ 2004 թվականից հանդես է գալիս տարբեր միջոցառումների, նախագծերի, համերգային, կառավարական ծրագրերի կազմապերպիչ և հանդիսավար։ 2009-2010 թվականներին հեղինակել և վարել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Բենեֆիս» համերգային նախագիծը։ 2001 թվականից աշխատում է «Ռադիո Վան» ռադիոկայանում՝ որպես խմբագիր և հաղորդավար։ 2004-2005 թվականներին և 2009 թվականից վարում է «Կենտրոն» հեռուստաընկերության առավոտյան ծրագիրը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հակոբ Պապիկյանի մասին AV Production կայքում
- ↑ «Ժակի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «7 ՀԱՐՑ. ՀԱԿՈԲ ՊԱՊԻԿՅԱՆ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԺԱԿ». Ճամփորդ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.