Հակոբ Բեգլարյան
հայ տնտեսագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Բեգլարի Բեգլարյան (օգոստոսի 3, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի կառավարությանն անընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Հակոբ Բեգլարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1973-1983 թթ. սովորել և ավարտել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցը։
- 1984-1990 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի արդյունաբերական պլանավորման բաժինը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1984-1985 թթ. - աշխատել է «Շինանյութ» գործարանում որպես 3-րդ կարգի բանվոր։
- 1985-1987 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1987-1990 թթ. - աշխատել է «Շինանյութ» գործարանում որպես 3-րդ կարգի բանվոր։
- 1990-1994 թթ.- ՀՀ հարկային պետական տեսչութան հարկային տեսուչ, ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության Էրեբունու օպերբաժնի հարկային տեսուչ։
- 1994-1996 թթ. - Երևանի «Նարեկ» կարի ֆաբրիկայի փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։
- 1996-2000 թթ. - Երևանի «Նարեկ» բաց բաժնետիրական ընկերության նախագահ-գործադիր տնօրեն։
- 2000-2005 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետի տեղակալ։
- 2005 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ[1]։
- 2010-2012 թթ. - «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։
- 2012-2014 թթ. - աշխատել է «Ֆալվորդ» ՍՊԸ-ում որպես խորհրդական։
- 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ[2]։
- 2017-2018 թթ․-պատգամավոր-ՀՀԿ։
Քաղաքական գործունեություն
խմբագրել- ՀՀԿ անդամ։
Ամուսնացած է ունի երեք երեխա։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։
Նախորդող Գագիկ Խաչատրյան |
ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության պետ Հակոբ Բեգլարյան 2 սեպտեմբերի 2005 - 2010 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության պետ |
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ Հակոբ Բեգլարյան 2010 - 2012 |
Հաջորդող Արա Գյուրջյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «ՀԱԿՈԲ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.