Հակոբ Այվազ

հայ դերասան, դրամատուրգ, բեմադրիչ, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Այվազ (նաև` Հակոբ Այվազյան, ապրիլի 2, 1911(1911-04-02)[1] կամ մարտի 13, 1911(1911-03-13), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 29, 2006(2006-09-29)[2], Ստամբուլ, Թուրքիա), հայ դերասան, դրամատուրգ, բեմադրիչ, խմբագիր։

Հակոբ Այվազ
Ծնվել էապրիլի 2, 1911(1911-04-02)[1] կամ մարտի 13, 1911(1911-03-13)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 29, 2006(2006-09-29)[2] (95 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունհեղինակ և դերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ստամբուլի Ենի Գարրի Լանկա թաղամասում։ Կրթությունը ստացել է Լևոնյան և Բերայի էսայան վարժարաններում" Մշտապես հաճախել է Ա. Պեմնկլյանի օպերետային խմբի ներկայացումներին։ Որպես դերասան մասնակցել է Պոլսում գործող տարբեր թատերախմբերի աշխատանքներին[3]։

Հայտնի է իր տպագրած «Քուլիս» թատերական հանդեսով (1946-1996), որը համարվել է Մերձավոր Արևելքի եզակի թատերական պարբերականը[4]

Մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին, Ստամբուլում։

Ստեղծագործական կյանք խմբագրել

1929-1935 թվականներին Շ. Գարագաշի և Ա. Մատաթյանի թուրքերենով բեմադրված պիեսներում որոշ դերեր է կատարել։ 1946 թվականին, երբ վերաբացվել է Ստամբուլի հայկական թատրոնը, Այվազյանը խաղացել է «Երիտասարդաց թատերախմբում»։ Իսկ արդեն 1956 թվականին կազմակերպել է Մշակութային միության «Փոքր թատերախումբը», բեմադրել մի շարք պիեսներ։

Բացի դերասան և ռեժիսոր լինելուց՝ Հակոբ Այվազյանը հայտնի է նաև որպես թատերական պարբերականի հրատարակիչ։ 1946-1996 թվականներին տպագրել է «Քուլիս» թատերական հանդեսը։ Այն ժամանակի միակ պարբերականն էր, որը, տարբեր թղթակիցներ ունենալով աշխարհի տարբեր երկրներում, պարբերաբար նորություններ է հաղորդել մշակույթի տարբեր ոլորտների վերաբերյալ։

Բեյրութում կազմակերպվել է «Պեյրութահայ քուլիսականներու թատերախումբը»՝ «Քուլիսի» 15-ամյակին նվիրված, որի բացմանը ներկայացվել է Հակոբ Այվազյանի «Շատերեն մեկը կամ վերջին վարագույրը» պիեսի բեմադրությունը։

Այվազյանը մեկնել է տարբեր երկրներ, որպեսզի հարստացնի «Քուլիսի» բովանդակությունը։ Երկու անգամ եղել է Երևանում[5]։

«Քուլիսի» տպագրությունը դադարելուց հետո թղթակցել է «Ակոս» թերթին, հուշեր գրել տարբեր ականավոր գործիչների մասին։

Ծանոթագրություններ խմբագրել